Այս պրոցեսը մասսայական կդառնա, եթե Բագրատ Սրբազանը գնահատական տա նախկին իշխանությունների արարքներին․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
Բոլորը

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի գլխավորած Լուսավոր Հայաստան կուսակցությունը նույնպես աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԱԺԲ-ի մասնակցությամբ ընթացող ընդդիմադիր շարժմանը և պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը Factor TV-ի հետ  զրույցում բացատրում է կուսակցության տեսակետը․ «Մայիսի 9-ին երբ մենք հայտարարեցինք, որ միանում ենք այդ հավաքին, հնչեցված օրակարգը շատ հստակ էր․ այն ընդդեմ էր Ադրբեջանի հետ հարաբերություններում միակողմանի զիջումներին, և օրակարգը հստակեցվեց կամ փոփոխվեց հենց մայիսի 9-ին՝ արդեն որպես հրաժարականի պահանջ։ Եվ քանի որ հավաքը ի սկզբանե ոչ կուսակցական ֆորմատով էր, և բոլորը ներկայացված էին որպես անհատ, մենք միացանք կուսակցության խորհրդի մակարդակով, բայց կրկին դա չհամարեցինք քաղաքական, կուսակցական մասնակցություն։ Այդուհանդերձ, շարժմանը աջակցում ենք։ Թեպետ ես կարծում եմ, որ տեխնոլոգիապես ճիշտ չէր օրակարգը հասցնել այն կետին, որը ենթադրում է շարժման ամփոփում, բայց բնականաբար, երբ մենք հասկանում ենք, որ միակողմանի զիջումները չեն դադարում այն ղեկավարի կողմից, ով անընդհատ նույն մոտեցմամբ նորանոր խնդիրներ է առաջացնում մեր պետականության և սուվերենության համար, ապա եթե չի ստացվում տվյալ անձի կողմից ավելի լավ արդյունք արձանագրելը, նա պետք է հրաժարական ներկայացնի։ Եվ այն մարդիկ, ովքեր կստանան ժողովրդի վստահությունը և կունենան ավելի լավ ծրագիր իրականացնելու, կիրականացնեն այդ ծրագիրը»,- ասաց Խաժակյանը։

Նա պնդեց, որ ՀՀ իշխանությունը պետք է մանրամասներ հաղորդի նաև Տավուշի և Ղազախի հատվածում արդեն իսկ կատարված սահմանազատման աշխատանքներից, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են իրականացվել, մասնավորապես՝ Ոսկեպարի ճանապարհի մասով։ ԼՀԿ փոխնախագահը խոսել է ինչպես սահմանազատման թեմայով, այնպես էլ Ադրբեջանի հետ բանակցային պրոցեսում առկա քննարկումների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան