Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
Բոլորը

ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես՝ հիշյալ քրեական վարույթի ընթացքում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2024 թվականի մարտի սկզբին, Երևան քաղաքի Կիևյան փողոցում ոստիկանության պարեկային երկու ծառայողներ կանգնեցրել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու կողմից վարվող ավտոմեքենան և պահանջել ներկայացնել փաստաթղթերը, որից հետո ոստիկանության աշխատակից Վ. Ա.-ն նրանից որպես կաշառք պահանջել է 20.000 ՀՀ դրամ գումար՝ տրանսպորտային միջոցը ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն անցած չլինելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու նպատակով: Վ. Ա.-ն միաժամանակ նշել է, որ չվճարելու դեպքում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կվերցնի վարորդական իրավունքի վկայականը: Սակարկելու արդյունքում պայմանավորվել են 7000 ՀՀ դրամ կաշառքի գումարի շուրջ:

Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: