Բաքուն պատրաստվում է Արցախի պետհամալսարանում ուսուցման գործընթաց կազմակերպել

Լուրեր

18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
Բոլորը

Բաքուն պատրաստվում է էթնիկ զտման ենթարկած Ստեփանակերտում գտնվող Արցախի պետական համալսարանում ուսուցման գործընթաց կազմակերպել։ Լրատվամիջոցների հետ զրույցում Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլլաևն ասել է, որ հաստատվել է համալսարան ընդունվելու ծրագիրը։

«Հաստատվել է համալսարանի ընդունելության պլանը։ Ղարաբաղի համալսարանում կսովորեն 1200 ուսանողներ։ Այս շաբաթ հանրությանը կներկայացվեն ընտրված 3 ծրագրի ղեկավարները։ Համալսարանում կրթությունը կլինի անվճար, իսկ ուսանողները կապահովվեն հանրակացարանով»,- նշել է նախարարը։

Հավելենք, որ դեռևս 2023 թվականի նոյեմբերի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու մասին։ Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությանն առընթեր «Ղարաբաղի համալսարանը» ստեղծվելու է Ստեփանակերտում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատության հիման վրա։ Նշվում էր, որ կառավարությանը հանձնարարվել է երկամսյա ժամկետում հաստատել համալսարանի կանոնադրությունը և այդ մասին տեղեկացնել նախագահին, ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ համալսարանի գործունեությունը ֆինանսավորելու, ինչպես նաև ենթակառուցվածքային հարցերը լուծելու համար։

Այս տարի փետրվարին էլ Ալիևը հրամանագիր էր ստորագրել համալսարանի գործունեությունը կազմակերպելու համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին։ 2024 թվականի պետական ​​բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից դրա համար 10 մլն մանաթ է հատկացվել։

Էմմա Չոբանյան