ՀՀ նախագահն ու ՌԱԿ վարչության ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացին

Լուրեր

22.07.2026 | 13:54
«Չելսին» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել
22.07.2026 | 13:45
Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ դրանք «ներգրավված են ռուսական բանակի մատակարարումների գործում»
22.07.2026 | 13:42
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից, նրան հարցաքննելու ծանուցագիր են փոխանցել. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 13:36
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով
22.07.2026 | 13:28
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին
22.07.2026 | 13:17
Ավագանու անդամը քվեարկել է եղբոր ընտանիքին բնակարան նվիրելու օգտին․ ինչու ԿԿՀ-ն չի քննել Հայկ Սիսակյանի դեպքը
22.07.2026 | 13:10
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
22.07.2026 | 13:07
ԽԱՊԿ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:59
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ շուտով» կհարվածի Իրանի Pickaxe Mountain միջուկային համալիրին
22.07.2026 | 12:50
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է Մեղրի․ քննարկվել են համայնքի խնդիրները
22.07.2026 | 12:46
ԿԸՀ նիստ` Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:41
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը․ ԿԳՄՍՆ
22.07.2026 | 12:35
ESPN-ը կազմել է ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
22.07.2026 | 12:30
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
22.07.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարում և Ստավրոպոլում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Թամար Փոլադիան Պերոնին և վարչության ներկայացուցիչներին:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահն ի դեմս կուսակցության ղեկավարության շնորհակալություն է հայտնել Սփյուռքում հայապահպանության, ազգային ինքնության, կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում Ռամկավար ազատական կուսակցության հետևողական գործունեության համար: Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից հետո կուսակցությունը մշտապես ունեցել է պետականակենտրոն դիրքորոշում և հնարավորինս նպաստել ու աջակցել է մեր պետականության կայացմանն ու ամրապնդմանը:

«Ավանդական կուսակցության ղեկավարությունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար շեշտել է, որ քաղաքական կազմակերպությունն իր ողջ հնարավորությունները պատրաստակամորեն ներդրել է Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Հանրապետության նախագահը ՌԱԿ շրջանային վարչության ատենապետին և ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել երկրի ներքին կյանքում և արտաքին ճակատում տիրող իրադրության վերաբերյալ:

Անմիջական մթնոլորտում նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանում վերջին տարիներին իրականացված տնտեսական, ժողովրդավարական, կրթական և այլ բարեփոխումների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին և մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացին: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ մեկնարկած սահմանազատման գործընթացը լիովին գտնվում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի հստակ դիրքորոշման տրամաբանության շրջանակներում:

Հանդիպմանը նախագահը նաև պատասխանել է երկրի տնտեսության հիմնական ուղղությունների, պաշտպանունակության բարձրացմանն ուղղված քայլերի և միջոցառումների, ինչպես նաև այլ ոլորտների վերաբերյալ հանդիպման մասնակիցների կողմից հնչեցված հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ: