Թուրքերի մեծ մասը դժգոհ է երկրում ժողովրդավարության մակարդակից. հարցում

Լուրեր

22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
22.07.2026 | 15:18
ՌԴ-ն հրթիռներով և ավելի քան 200 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ տուժածներ կան
22.07.2026 | 15:10
Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից // Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 15:05
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու Դատախազության միջնորդությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:59
Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ օդաչուն զոհվել է, մեկ մարդ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
Բոլորը

Թուրքիան 53 պետությունների շարքում 47-րդն է, որտեղ մարդկանց դժգոհությունն ամենաբարձրն է իրենց երկրներում ժողովրդավարության մակարդակից։ Այս մասին վկայում է Ժողովրդավարության ընկալման 2024 թվականի ինդեքը (DPI), գրում է Turkish Minute-ը։

DPI-ն աշխարհի ամենամեծ ամենամյա հետազոտությունն է այն մասին, թե ինչպես են մարդիկ ընկալում ժողովրդավարությունը: Արդյունքները հիմնված են 53 երկրներից ավելի քան 62,953 հարցվածների հետ ազգային ներկայացուցչական հարցազրույցների վրա, որոնք ներկայացնում են աշխարհի բնակչության ավելի քան 75 տոկոսը։ Հարցումներն անցկացվել են 2024 թվականի փետրվարի 20-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում:

Թուրքերի ավելի քան 65 տոկոսը դժգոհ է երկրում ժողովրդավարության մակարդակից, և միայն մոտ 25 տոկոսն է կարծում, որ բավարար է, իսկ մոտ 10 տոկոսն ասում է, որ չափազանց շատ ժողովրդավարություն կա:

Հարցված 53 երկրներում մարդկանց 40 տոկոսն ասել է, որ իրենց երկրում «բավարար ժողովրդավարություն չկա», մինչդեռ 46 տոկոսն ասում է՝ «բավականաչափ», և միայն 13 տոկոսն է կարծում, որ «չափազանց շատ է»:

Թուրքիային հաջորդում են Իրանը, Ինդոնեզիան, Հունգարիան, Հունաստանը, Պերուն և Վենեսուելան, որի քաղաքացիների շրջանում երկրում ժողովրդավարության մակարդակից հանրային դժգոհությունն ամենաբարձրն է։ Ցուցակը գլխավորում են Հարավային Կորեան, Չինաստանը, Թայվանը, Վիետնամը և Շվեյցարիան, որտեղ հասարակության գոհունակությունն ամենաբարձրն է երկրներում ժողովրդավարության մակարդակից։

Ժողովրդավարական դեֆիցիտը Թուրքիայում 44 է, մինչդեռ Իսրայելի և Շվեյցարիայի նման երկրներն ունեն ամենացածր դեֆիցիտը՝ 11:

Շատերը դժգոհում են Թուրքիայում ժողովրդավարության հետընթացից, հատկապես այն բանից հետո, երբ երկիրը 2017 թվականին հանրաքվեի միջոցով անցավ կառավարման նախագահական համակարգին, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տվեց հսկայական լիազորություններ և թուլացրեց խորհրդարանը։

Էմմա Չոբանյան