«Գոյ»-ը կդառնա անկախ թատրոն․ որ շենքի տանիքի տակ կաշխատի անձնակազմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Այս տարվա մարտի վերջից «Գոյ» թատրոնի դռները փակ են դերասանների առաջ, նրանք չեն կարողանում ներս մտնել ու փորձեր անել։ Այդ ընթացքում «Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը նույնիսկ անժամկետ նստացույց արեց։ Իսկ պատճառը Կառավարության որոշումն է՝ «Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու մասին, սակայն «Գոյ»-ի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է դրան։

Հիմա արդեն, ըստ Արզումանյանի, ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է, որ «Գոյ»-ը դառնա մասնավոր և գործի այդ հիմունքներով: Ասում է՝ տեղի է ունեցել հանդիպում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, իր, Աշոտ Տեր-Մաթևոսյանի, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի և մի քանի պատգամավորների մասնակցությամբ․ «Յուրաքանչյուրս հայտնել ենք մեր դիրքորոշումը, անհանգստություններն ու մտահոգությունները։ Նախարարն ասաց, որ պատրաստվում է ծրագիր մշակել և ուղարկել կառավարություն, որ «Գոյ»-ն այսուհետ լինի անկախ թատրոն»։

Սարգիս Արզումանյանի խոսքով՝ այս պահին քննարկումներ են ընթանում, թե պետությունն ինչ կերպ է աջակցելու մասնավոր թատրոնին: Քանի որ վերջին շրջանում Սունդուկյան թատրոնի ղեկավարության և «Գոյ»-ի անձնակազմի միջև հարաբերությունները բավական լարված են, հարցրինք՝ ինչպե՞ս են պատկերացնում հետագա համակեցությունը նույն տանիքի տակ:

«Մեր թատրոնը 35 տարի Սունդուկյան թատրոնի շենքում ստեղծագործել է։ Ճիշտ է, հիմա լարված իրավիճակ է Սունդուկյանի տնօրինության հետ, բայց երկու կողմերով էլ պետք է շարունակենք մեր համակեցությունը նույն շենքում, ցանկալի է՝ լավ հարաբերություններով շարունակենք»,- նշում է «Գոյ»-ի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը։

Ինչ վերաբերում է մասնավորեցման գործընթացի հետ կապված անցումային փուլին, Արզումանյանը նշում է, որ նախարարությունը մեկ տարվա ֆինանսավորում է հատկացնելու թատրոնին, սակայն Սունդուկյան թատրոնի խողովակով։ Արդեն որպես անկախ թատրոն, ըստ նրա, «Գոյ»-ը հանդես է գալու 2025-ից և մնալու է իր տեղում՝ նույն շենքում։

Ռուբեն Բաբայանն էլ պատմում է, որ հանդիպման ժամանակ առաջարկել է «Գոյ»-ին վերադառնալ ակունքներին և հանդես գալ որպես էքսպերիմենտալ լաբորատորիա, որը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի սաներին կկապի Հայաստանի թատրոնների հետ․ «Կարծում եմ, որ մասնավորեցումը տարբերակներից մեկն է, նախարարությունը պետք է ընտրի՝ որ տարբերակով պետք է աշխատեն։ Բայց որպեսզի մասնավոր թատրոնները արդյունավետ աշխատեն, անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ և ակտեր։ Առաջին հերթին պետք է ընդունել «Մեկենասության մասին» օրենքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան