Բաքվում ԱՄՆ դեսպանը հանդիպել է տնային կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործչին

Լուրեր

09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
Բոլորը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հանդիպել է ադրբեջանցի հայտնի տնտեսագետ, ընդդիմադիր Գուբադ Իբադօղլուի հետ, որի խափանման միջոցը վերջերս փոխարինվել է տնային կալանքով։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնել է ԱՄՆ դեսպանատունը։

«Դեսպան Լիբբին հանդիպել է դոկտոր Գուբադ Իբադօղլուի հետ, որը տնային կալանքի տակ է։ Միացյալ Նահանգները ողջունում է պարոն Իբադօղլուի խափանման միջոցի փոխոխությունը՝ որպես մարդասիրական ժեստ և շարունակում է շուտափույթ ազատ արձակման կոչ անել»,- ասվում է գրառման մեջ։

Օրերս էլ ԱՄՆ դեսպանը հանդիպել էր իշխանությունների կողմից ձերբակալված քաղհասարակության ներկայացուցիչների ընտանիքների անդամներին։

Նշենք, որ ապրիլի 22-ին Ադրբեջանի իշխանությունները, տեղի տալով միջազգային ճնշումներին, ընդդադիր գործիչ, հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի բանտարկությունը փոխարինել էին տնային կալանքով։ Գուբադ Իբադօղլուն կալանավորվել է 2023 թվականի հուլիսի 23-ին՝ կեղծ փողեր պատրաստելու (Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդված) և կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեղադրանքով (քրեական օրենսգրքի 167-3.1 հոդված)։ Այս մեղադրանքներով նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։ 2023 թվականի հուլիսի 24-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանն ընդդիմադիր գործչի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամիս 26 օր ժամկետով կալանքը։ Փետրվարի 15-ին նրա կալանքը երկարացվել է ևս երեք ամսով։

Իբադօղլուն չի ընդունում առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ իրեն բանտարկել են քաղաքական պատվերով։ Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարությունն ու մի շարք կոնգրեսականներ Գուբադ Իբադօղլուին համարում են քաղբանտարկյալ։

Իբադօղլուն, բացի քաղաքական գործունեությունից, հայտնի է նաև որպես տնտեսագետ, դասավանդում է արտասահմանյան մի շարք բուհերում։ Սոցցանցերի էջերում նա պարբերաբար սուր քննադատության էր ենթարկում Իլհամ Ալիևին՝ տնտեսության վատ կառավարման, երկրում կոռուպցիայի, մարդու իրավունքների վատթար վիճակի համար։