Էրդողանի կուսակցության 1,3 մլն ընտրողներ ՏԻՄ ընտրություններում աջակցել են հիմնական ընդդիմադիր կուսակցությանը․ հարցում

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ավելի քան 1,3 միլիոն կողմնակիցներ մարտի 31-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկել են գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) օգտին։ Այս մասին են վկայում հարցումները, գրում է Turkish Minute-ը։

CHP-ն 47 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է ՏԻՄ ընտրություններում՝ ապահովելով 37,7 տոկոս ձայն և պահպանելով վերահսկողությունը հիմնական քաղաքներում, նաև զգալի ձեռքբերումներ այլ շրջաններում, մինչդեռ ԱԶԿ-ն 22 տարվա մեջ առաջին անգամ հայտնվել է երկրորդ տեղում՝ հավաքելով ձայների ընդամենը 35,4 տոկոսը:

Metropoll ընկերության ապրիլյան «Turkey’s Pulse» հետազոտության արդյունքները հրապարակել է ընկերության սեփականատեր, պրոֆեսոր Օզեր Սենջարը։

Ըստ հարցման՝ 2023 թվականի համընդհանուր ընտրություններում ԱԶԿ-ին աջակցած 18,6 միլիոն քաղաքացիներից, ինչը համապատասխանում է ընտրողների 35,3 տոկոսին, 12,2 միլիոնը (23 տոկոս) կրկին քվեարկել է ԱԶԿ-ի օգտին 2024 թվականին, մինչդեռ 1,3 միլիոնը (2,6 տոկոս) քվեարկել է CHP-ի օգտին, 1 միլիոնը (2 տոկոս)՝ իսլամիստական ​​«Նոր բարեկեցություն» կուսակցության (YRP) օգտին, և մոտ 450,000-ը (0,9 տոկոս)՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) օգտին, որը նախագահ Էրդողանի ԱԶԿ-ի ծայրահեղ աջ դաշնակիցն է։

Ընդհանուր առմամբ, ԱԶԿ-ի 500,000 կողմնակիցներ քվեարկել են այլ կուսակցությունների օգտին (1 տոկոս), մինչդեռ 3 միլիոն ընտրող (5,7 տոկոս) կա՛մ չի գնացել քվեարկության, կա՛մ ձայնն անվավեր է ճանաչվել։

Թե՛ Թուրքիայի իշխող կուսակցությանը, թե՛ ազգայնական ընդդիմադիր կուսակցություններին աջակցությունը զգալիորեն նվազել է տեղական ընտրություններում ավելի քիչ ինտենսիվ հռետորաբանությամբ աչքի ընկած քարոզարշավից հետո, քան անցած մայիսի համընդհանուր ընտրությունների նախաշեմին:

Նշվում է, որ ընտրություններում CHP-ի հաջողությանը նպաստող գործոն էր քրդամետ Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցության (DEM Party) որոշումը՝ առաջադրել սեփական թեկնածուներին և հրաժարվել CHP-ի հետ դաշինք կազմելուց: Այս քայլը խանգարել է իշխող ԱԶԿ-ին՝ մեղադրել CHP-ին ահաբեկչությանն աջակցելու մեջ՝ այդպիսով խանգարելով իշխող դաշիքին ավելացնելու իր ձայներն ազգայնական հռետորաբանության օգտագործմամբ:

Թուրքիայում քրդամետ կուսակցության անդամները կամ քաղաքական գործիչները հաճախ մեղադրվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապ ունենալու մեջ, որին Անկարան համարում է աաբեկչական կազմակերպություն։

Էմմա Չոբանյան