ՆԳ փոխնախարարն ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետական համալսարանի ներկայացուցիչներին
Հասարակություն
08.05.2024 | 14:32Մայիսի 7-ին ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետական համալսարանի ներկայացուցիչներին․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։
ՆԳ նախարարի տեղակալն անդրադարձել է պարենային անվտանգության ոլորտում նախարարության իրավասություններին ու ոլորտային իրավակարգավորումներին։
Նա անդրադարձել է պարենային անվտանգության կարիքների գնահատմանը, այդ թվում՝ կարծրացած մոտեցումներից դեպի ճկուն պետություն-մասնավոր գործընկերությանն անցման կարևորությանը։
Կողմերը քննարկել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։