Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է քաղհասարակության ձերբակալված ներկայացուցիչների ընտանիքներին և նրանց ազատ արձակելու կոչ արել

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հանդիպել է երկրի իշխանությունների կողմից ձերբակալված քաղահասարակության ներկայացուցիչների ընտանիքների անդամների հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանատունը X-ում գրառմամբ։

«Դեսպան Լիբբին հանդիպել է քաղաքացիական հասարակության ձերբակալված անդամների ընտանիքների հետ՝ քննարկելու նրանց հետ կապված իրավիճակը։ Միացյալ Նահանգները խորապես համոզված է, որ անկախ քաղաքացիական հասարակությունը գործող և պատասխանատու հասարակության անբաժանելի մասն է, և որ անարդարացիորեն ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր աշխատանքը»,- ասվում է գրառման մեջ։

Բանտում գտնվող ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուի դուստր Նիգար Հազին լրատվամիջոցներին ասել է, որ լրագրող Սևինջ Վաքըֆքըզիի մոր՝ Օֆելյա Մահերրամովայի և «III հանրապետություն» հարթակի խորհրդի անդամ Ռուսլան Իզեթլիի կնոջ՝ Գյունել Մանաֆլիի հետ մասնակցել են հանդիպմանը։

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։ Խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի, Toplum TV-ի գրասենյակներում և որոշ լրագրողների բնակարաններում։ Միջազգային կառույցները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել բռնաճնշումներն ու  բոլորին ազատ արձակել։ Ապրիլի 25-ին էլ Եվրախոհրդարանը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Վերջին ձերբակալվածներից է Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար, հայտնի իրավապաշտպան Անար Մամեդլին։ Այդ կապակցությամբ իրենց մտահոգություն են հայտնել ԱՄՆ Պետքարտուղարությունն ու ԵՄ-ն։

Էմմա Չոբանյան