Լրագրությունը՝ կանոնների արվեստ․ մեկնարկել է «Թվապատում» շարքի 10-րդ կոնֆերանսը

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Թվապատում» շարքի 10-րդ՝ հոբելյանական մեդիա կոնֆերանսն այսօր իր շուրջն էր հավաքել տեղացի և միջազգային լրագրողների, խմբագիրների, մեդիա փորձագետների և մենեջերների։ «Կանոնների արվեստը» խորագրով այս կոնֆերանսը թվային դարաշրջանում բարենպաստ մեդիա միջավայր ստեղծելու և դրա մարտահրավերների մասին է։

Այս տարի «Թվապատում» մեդիա կոնֆերանսն իրականացվում է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և իրականացվում Ինտերնյուսի կողմից՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և Զինք նեթվորքի հետ գործակցությամբ։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, անդրադառնալով հայաստանյան մեդիայի աջակցության ծրագրին, ընդգծում է որակյալ լրագրության առանձնահատուկ կարևորությունը ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցում։

«Սա հնգամյա ծրագիր է, որի բյուջեն կազմում է 15 մլն դոլար։ Իրականացնելու ենք մեդիադաշտում առանցքային ոլորտների աջակցություն։ Աջակցելու ենք բարեվարքության կանոնների մշակմանը և ամրապնդմանը, լրագրողների մասնագիտական զարգացմանը և նրանց անվտանգությանն ու ապահովությանը նպաստելուն ուղղված մի շարք գործընթացներին»,- նշում է Ջոն Ալելոն։

Ներկայիս տեղեկատվական մարտահրավերների պայմաններում շատ կարևոր է որակյալ լրագրության կանոնների սահմանումն ու դրանց պահպանումը։ Media.am-ի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանն ասում է՝ այդ ամենին պետք է մոտենալ որպես արվեստի։

Վարդանյանի ներկայացմամբ՝ երկօրյա քննարկումների հիմնական առանցքը մեդիակարգավորումներն ու մեդիաէթիկան են, առաջին անգամ «Թվապատում» շարքի շրջանակում կքննարկվեն նաև արհեստական բանականության կիրառման ինքնակարգավորման հարցերը։

«Խմբագրական քաղաքականության արվեստը» պանելային քննարկման մասնակիցները՝ BBC-ի խմբագրական քաղաքականության ավագ խորհրդական Մեթյու Էլթրինգհեմը, լատվիական Delfi-ի վերլուծական լրագրության և սթորիթելինգի բաժնի ղեկավար Վիտա Դրիեջերե-Սմանեն, սերբիական CEE-Project Oasis-ի խմբագիր Լելա Վուջանիչը հայաստանյան մեդիագործընկերների հետ կիսվեցին իրենց խմբագրական քաղաքականությունների առանձնահատկություններով, աշխատանքային առաջնահերթություններով և մեդիադաշտում առկա մարտահրավերներին դիմագրավելու իրենց փորձով։ Իսկ հայկական մեդիադաշտը ներկայացնող Սիվիլնեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանն ընդգծեց մեդիայի՝ ոչ միայն իրազեկման, այլև կանխելու գործառույթի կարևորությունը։

«Ապատեղեկատվության և քաղաքական-լրատվական բևեռացվածության պայմաններում շատ կարևոր է, որ մեդիան կարողանա կատարել կանխելու, ապատեղեկատվության դեմ պայքարելու իր գործառույթը»,- ասում է Կարեն Հարությունյանը։

Բելգիայից, Լատվիայից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Վրաստանից և Հայաստանից հրավիրված լրագրողներն ու մեդիադաշտի ներկայացուցիչները երկօրյա մեդիա կոնֆերանսի ընթացքում խոսելու են ժամանակակից լրագրության չափանիշների և էթիկայի, թվային գործիքների ազդեցության, ինքնակարգավորման հայեցակարգերի, խմբագրական քաղաքականության, դիմակայության և ճգնաժամերի հաղթահարման մասին։ Վաղը նախատեսվում է իրականացնել վարպետաց դասեր արտակարգ իրավիճակներում էթիկական դիլեմաների, արհեստական բանականության կիրառման ինքնակարգավորման և խմբագրական անկախության թեմաների շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան