Թուրքիան հայտարարել է, որ Իսրայելի հետ առևտուրն ամբողջությամբ դադարեցրել է

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան նախօրեից դադարեցրել է բոլոր արտահանումները և ներմուծումները Իսրայել։ Այս մասին ասվում է Թուրքիայի Aռևտրի նախարարության հայտարարության մեջ, որում որպես պատճառ նշվում է Գազայում «մարդասիրական իրավիճակի վատթարացումը», գրում է Times օf Israel-ը։

«Իսրայելի հետ կապված արտահանման և ներմուծման գործարքները դադարեցվել են՝ ընդգրկելով բոլոր ապրանքները։ Թուրքիան խստորեն և վճռականորեն կիրականացնի այս նոր միջոցները, քանի դեռ Իսրայելի կառավարությունը թույլ չի տալիս մարդասիրական օգնության անխափան և բավարար հոսք դեպի Գազա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախօրեին Bloomberg գործակալությունը, թուրք երկու պաշտոնյաների վկայակոչելով, հայտնել էր, որ Թուրքիան հինգշաբթի օրվանից դադարեցրել է Իսրայելի հետ ամբողջ արտահանումն ու ներմուծումը։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն էլ ասել է, որ Անկարան սկսել է արգելափակել իսրայելական ներմուծումն ու արտահանումը թուրքական նավահանգիստներից։

«Այսպես է իրեն պահում բռնապետը՝ արհամարհելով թուրք ժողովրդի և գործարարների շահերն ու անտեսելով միջազգային առևտրային համաձայնագրերը»,- գրել է Կացը X-ում։

Նա հավելել է, որ Իսրայելի ԱԳՆ-ին հանձնարարել է հետամուտ լինել առևտրի այլընտրանքներին՝ կենտրոնանալով «տեղական արտադրության և այլ երկրներից ներմուծման վրա»: