Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպության անվանելու համար հայտնվել է իշխող ուժի քննադատության թիրախում

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կողմից ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն անվանելը բուռն արձագանք է առաջացրել Թուրքիայի իշխող կուսակցության և նրա ազգայնական դաշնակցի կողմից, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս չի արձագանքել այդ նկատառմանը, գրում է Al Monitor-ը։

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Իմամօղլուն անցյալ շաբաթ ասել էր, որ ՀԱՄԱՍ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն, ինչը շեղում է թուրքական կառավարության դիրքորոշումից։

«ՀԱՄԱՍ-ը, իհարկե, հարձակում է իրականացրել Իսրայելում, որի համար մենք խորապես վշտացած ենք։ Եվ ցանկացած կազմակերպված կառույց, որն իրականացնում է ահաբեկչական գործողություններ և սպանում մարդկանց, մեր կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն»,- ասել է Իմամօղլուն անցյալ շաբաթ CNN International-ին տված հարցազրույցում։

Նա նաև ասել է, որ «պաղեստինցիների նկատմամբ դաժան ճնշումը» պետք է դադարեցվի։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը քննադատել է Ստամբուլի քաղաքապետին՝ ասելով, որ նրա նկարագրությունն «ամբողջովին սխալ է»։

«Մենք ճիշտ կամ օրինական չենք համարում այն ​​հարձակումները, որոնք ուղղված են խաղաղ բնակչության նկատմամբ՝ անկախ նրանից, թե որ կողմն է դրանք իրականացնում։ Սակայն այսօր իրական խնդիրը ՀԱՄԱՍ-ը չէ, այլ ցեղասպանության և ջարդերի քաղաքականությունը, որը Նեթանյահուի կառավարությունն իրականացնում է պաղեստինյան ժողովրդի դեմ»,- ասել է Չելիքը։

Էրդողանի գլխավոր դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին է՛լ ավելի կոշտ է արտահայտվել։

«ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական կազմակերպություն անվանելը նշանակում է երես թեքել Պաղեստինում սպանված երեխաներից»,- խորհրդարանում իր կուսակիցներին ուղղված ելույթի ժամանակ ասել է նա։

Էրդողանը համաշխարհային առաջնորդների շրջանում ՀԱՄԱՍ-ի ամենաբացահայտ կողմնակիցներից մեկն է։ Այս ամսվա սկզբին նա զինյալ խմբավորումը համեմատել էր զինյալ խմբերի  հետ, որոնք կռվում էին օկուպացիոն ուժերի դեմ այն ​​բանից հետո, երբ Օսմանյան կայսրությունը պարտվել էր Առաջին համաշխարհային պատերազմում:

Թեև Իմամօղլուն առաջին թուրք քաղաքական գործիչը չէ, որը պաղեստինյան զինյալ խմբավորումն անվանել է ահաբեկչական կազմակերպություն, ընդդիմադիր քաղաքապետի դիրքորոշումն առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ նա համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցներից մեկը երկրի նախագահական ընտրություններում, որոնք նախատեսված են 2028 թվականին: Մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում էլ նա հաղթել է իշխող ուժի թեկնածուին։

Թուրքիայի նախագահը, որը սովորաբար օգտագործում է նման հնարավորությունները ընդդիմադիր կուսակցություններին հարվածելու համար, դեռևս չի արձագանքել Իմամօղլուի խոսքերին։

Իմամօղլուի կուսակցությունը, մինչդեռ, հակասական ազդանշաններ է ուղարկել ՀԱՄԱՍ-ի շուրջ իր դիրքերի վերաբերյալ: CHP-ի առաջնորդ Օզգուր Օզելը հոկտեմբերին իր ելույթում ասել էր, որ թուրքական կառավարության կողմից զինյալների խմբավորումը որպես այդպիսին չկոչելն «ամոթ» է՝ ի պատասխան Էրդողանի կողմից ՀԱՄԱՍ-ին աջակցության: Ավելի ուշ Օզելը հետ էր կանգնել իր սկզբնական դիրքորոշումից մարտին ՏԻՄ ընտրություններից առաջ:

«Մինչ օրս ես ՀԱՄԱՍ-ին չեմ անվանել ահաբեկչական կազմակերպություն, բայց դատապարտել եմ նրա հարձակումները»,- ասել էր նա մարտի 13-ին կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ՝ կոչ անելով Էրդողանին խզել առևտրային կապերը Թուրքիայի և Իսրայելի միջև։

Էմմա Չոբանյան