Լևոն Քոչարյանի օգնականից մինչև «սպեցնազ». լրագրողների նկատմամբ բռնությունների ահազանգերն աճում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
24.04.2026 | 20:44
Ճանաչմանն ուղղված ջանքեր ենք գործադրելու, բայց պահանջատիրությունը խնդրահարույց է. Քոչարյան
24.04.2026 | 20:30
Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
24.04.2026 | 20:14
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
24.04.2026 | 20:00
Դրոշ այրելը մանկահասակ երեխայի վարք է՝ եթե այն գնել ես դերձակից, ոչ թե մարտի դաշտում գրավել ես․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 19:50
«Իրական Հայաստան» ընդդեմ պատմական հիշողության․ ինչ է փոխվել ապրիլքսանչորսյան խոսույթում․  ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 19:41
Թրամփը ապրիլքսանչորսյան ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը
24.04.2026 | 19:30
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
24.04.2026 | 19:17
Ըմբշամարտի ԵԱ. Թևանյանը և Խնձրցյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար
Բոլորը

Ազգային ժողովի բակում միջադեպ է տեղի ունեցել իշխող կուսակցության պաշտոնաթերթ Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի միջև։ Լրագրողը միջադեպի մասին այսօր մանրամասներ պատմեց խորհրդարանում։

Ըստ լրագրողի՝ Քոչարյանի օգնականն իրեն հարվածել և հայհոյել է իր մասնագիտական գործունեության շրջանակում հրապարակված մի տեսանյութի պատճառով, որն առնչվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Երկու օր առաջ ՔՊ-ին պատկանող «Սիվիկ էյ էմ»-ի յութուբյան ալիքում հրապարակվել էր մի տեսանյութ, որում լրագրողը պնդում էր, թե Տավուշի թեմի առաջնորդը ԿԳԲ-ի գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստանում Կրեմլից, որպեսզի պատերազմ հրահրի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Այդ պնդումները հիմնավորող փաստեր տեսանյութում ներկայացված չեն։

Լրագրողը միջադեպի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ ստացել են հաղորդումը և ուսումնասիրում են հիմքերը՝ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ։ Գլխավոր դատախազությունից էլ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին, որ ուսումնասիրում են Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին առնչվող տեսանյութը։ Դրա վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ՝ չնայած «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջում Դատախազությանն ուղղված գրառում էր կատարվել։

Լևոն Քոչարյանից կամ Արթուր Սուքոյանից լրագրողի մեղադրանքերի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց։ Լևոն Քոչարյանն այսօր ԱԺ-ում չէր։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լրագրողի ահազանգից ժամեր անց էլ հրաժարվում էին մեկնաբանություններ տալ։

Դաշնակցական մեկ այլ պատգամավոր՝ Մհեր Սահակյանը, որն ամիսներ առաջ ինքն էր հարվածել ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին, այսօր Արթուր Սուքոյանի մասին դրական խոսքեր էր շռայլում։

Իշխանականներն այսօր կոշտ քննադատություն էին հնչեցնում տեղի ունեցածի վերաբերյալ։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որն ԱԺ հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ ականջ և լեզու կտրելու վերաբերյալ սպառնալիքներ էր հնչեցնում, այսօր հիշեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների բռնության հայտնի դեպքերից մեկը։

Վերջին օրերին սա լրագրողների նկատմամբ բռնության միակ դեպքը չէ․ հայաստանյան լրագրողական կազմակերպություններն ահազանգել էին, որ ապրիլի 27-ին Իջևան-Կիրանց ավտոճանապարհին դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են լրատվամիջոցների աշխատակիցների տեղափոխող ավտոմեքենան, դուրս հանել նրանց, գետնին տապալել NewDay.am լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռնաշղթաներ հագցրել և փորձել բերման ենթարկել: Բազմաթիվ զգուշացումները, որ տվյալ անձը լրատվամիջոցի ներկայացուցիչ է և իր գործընկերների հետ այդ օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներն է լուսաբանում, մնացել են անարձագանք:

Նույն օրը Երևան-Թբիլիսի ճանապարհի Լոռու մարզի Դսեղ գյուղի հատվածում քաղաքացիների բողոքի ակցիան ցրելիս ոստիկանները խոչընդոտել են այդ գործողությունները լուսաբանող Oragir.News կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը․ հրելով գցել են լրագրող Անի Ներկարարյանին, որը վնասվածք է ստացել, իսկ օպերատոր Զավեն Օհանյանը ստիպված է եղել դադարեցնել նկարահանումը։

Հիշեցնենք՝ Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը վերջին զեկույցում ժողովրդավարության հետընթաց էր արձանագրել ՀՀ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան