Գագիկ Խաչատրյանը շտապօգնության մեքենայով բերվեց դատարան, նիստն ընթանում է դռնփակ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը շտապօգնության մեքենայով բերվեց դատարան: Շտապօգնության մեքենան մտավ դատարանի բակի փակ հատված և Խաչատրյանի շենք տարան այդ հատվածով։ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստն ընթանում է դռնփակ ռեժիմով։

Ավելի վաղ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասել էր, որ միջնորդելու է դռնփակ քննել նիստը, քանի որ Խաչատրյանը չի ցանկանում, որպեսզի հանրությունն իրեն տեսնի իր ներկա առողջական վիճակում:

Նշենք, որ նախկին պաշտոնյայի պաշտպաններն արդեն տևական ժամանակ է` միջնորդում են թույլատրել վիրահատության նպատակով մեկնել արտերկիր, սակայն դատարանը նրան չի թույլատրում լքել Հայաստանը: Խաչատրյանն, ըստ պաշտպանների, հենաշարժողական խնդիրներ ունի և ի վիճակի չէ ներկայանալ դատական նիստերին:

Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս դատական նիստերի ձգձգման պատճառների մասին խոսելիս անդրադարձել էր Գագիկ Խաչատրյանի գործին։

«Գագիկ Խաչատրյանի նիստը մեկ տարուց ավելի է՝ բոլորիդ աչքի առաջ է։ Ես այնքան ուրախ եմ, որ լրագրողները նիստը լուսաբանում են, որովհետև, եթե դա պատմեմ՝ ոչ մեկ ինձ չի հավատա, որ ոնց կարող է 2 նիստով ավարտման ենթակա վարույթը 9 ամսից ավելի տևել։ Եվ իրականում ես ինքս՝ որպես իրավաբան, գործ ունեմ փակուղու հետ, որովհետև նիստը չի ավարտվում։ Դատախազությունն ամեն անգամ այդ նիստերին գնալով լրացուցիչ ռեսուրս է ծախսում, պաշտպանական կողմն է անընդհատ էներգիա վատնում դրա վրա, հասարակությունն է ֆրուստրացվում»,- նշել է գլխավոր դատախազը։

Հիշեցնենք, որ բացի այս գործից Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել, որով ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է նաև Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 13 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 29 իրավաբանական անձում, ավելի քան 1,4 միլիոն դոլարի ավանդ և արժեթուղթ, ավելի քան 23 միլիոն դոլարին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 23 միլիարդ դրամ, որն, ըստ դատախազության, իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումար։

Մանյա Պողոսյան