Մանվել Գրիգորյանը մեկուսարանում ձեռք է բերել ինսուլինից կախվածություն, իսկ դատաբժշկական փորձաքննությունը կրում էր սիմվոլիկ բնույթ․ փաստաբան

Լուրեր

21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն «Արմենիա» բժշկական կենտրոնում ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության։

Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանի գնահատմամբ՝ այն սիմվոլիկ բնույթ էր կրում, ինչն իրականացնելու համար, սակայն, պահանջվեց երեք ամիս ժամանակ։

«Տպավորությունն այնպիսին էր, որ ձեռքը կամ ոտքը կտրած մարդուն ասեն՝ արի տեսնենք՝ ձեռքդ կամ ոտքդ երկարել է, թե՞ ոչ։ Ի՞նչ փորձաքննության մասին է խոսքը, Մանվել Գրիգորյանն ունի քաղցկեղ, թոքը հեռացված է, իսկ օրգանիզմում շաքարի քանակն էլ 7-ից հասել է 23-24-ի։ Մանվել Գրիգորյանը մեկուսարանում ձեռք է բերել ինսուլինից կախվածություն, վիճակը ծանր է, և դա հասկանալու համար անգամ նման դատաբժշկական փորձաքննության կարիք չկար»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ հավելելով, որ սպասում են փորձաքննության արդյունքներին։

Արսեն Մկրտչյանը նշեց նաև, որ կալանքի երկարաձգման վերաբերյալ վճիռը Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան, որտեղից, սակայն, օրեր անց պատասխան չեն ստացել՝ հասկանալու համար բողոքը վարույթ կընդունվի կամ երբ կքննվի։

Աղավնի Սուքիասյան