Բայդենը մայիսի 9-ին կհանդիպի էրդողանի հետ․ Bloomberg

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 9-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

Լրատվամիջոցը նշում է, որ Էրդողանն ապրիլի 20-ին Ստամբուլում հանդիպել է ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի հետ։ Կողմերը քննարկել են պոտենցիալ մշտական հրադադարի և Գազայի հատվածին հումանիտար օգնություն տրամադրելու արագացման հարցեր։

Նշենք, որ Թուրքիան ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չի համարում՝ ի տարբերություն ԱՄՆ-ի և Եվրամիության։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Իսրայելի ղեկավարությունն անձնական պատասխանատվություն են կրում Մերձավոր Արևելքում վերջին լարվածության սրման համար։

Հավելենք, որ Միացյալ Նահանգները դիտարկում է իսրայելական բանակի մեկ կամ մի քանի գումարտակների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, որոնք մեղադրվում են օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափում գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումների համար։