Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.02.2026 | 17:26
ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
16.02.2026 | 17:15
Խաբիբ Նուրմագոմեդովը տարեկան 46 միլիոն դոլար եկամուտ կունենա ԱՄԷ-ում
16.02.2026 | 16:59
Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա
16.02.2026 | 16:54
ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է, քան երբևէ․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:46
Աշխարհի գավաթի առաջին փուլին կմասնակցի 4 հայ մարմնամարզիկ
16.02.2026 | 16:38
Ես ձեր նման քաղաքացի եմ, մեր տանն էլ են ջուրն անջատում․ ՀԾԿՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:30
Կիմ Չեն Ընը ՌԴ-ին օգնություն ցուցաբերելիս զոհված հյուսիսկորեացի զինվորների ընտանիքների բնակարաններ կնվիրի
16.02.2026 | 16:25
Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությունում
16.02.2026 | 16:22
Իմ աշխատած ամեն օրվա և ամեն ժամի համար պատասխանատու եմ․ ՀԾԿՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:13
Ամերիկյան մոդուլային ատոմակայանը մի շարք առավելություններ է ունենալու․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:06
Հունվարին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 2,4 միլիոն դոլարի արտադրանք
16.02.2026 | 16:00
Համաձայն չեմ «խլել» եզրույթի հետ․ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ՀԷՑ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 15:55
Տիգրան Դադունցը և ԺՀՄԻԳ առաքելությունը քննարկել են նախընտրական շրջանի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը
16.02.2026 | 15:51
«Վեոլիա ջուրը» կպետականացվի՞․ ՀԾԿՀ նախագահը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 15:46
ԱՄՆ Գլխավոր դատախազությունն Էփշտեյնի ֆայլերում առկա ավելի քան 300 քաղաքական գործիչների և հայտնիների անուններ է հրապարակել
Բոլորը

Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող աջակցություն է ցուցաբերում բարեփոխումների այն օրակարգին, որն իրականացնում ենք, հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ ստացվում է՝ երեկ Երևանի կենտրոնում տարեց քաղաքացու ձեռքերը ոլորած բերման ենթարկող ոստիկանը նույնպես օգնում է համակարգի բարեփոխմանը։

Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԺԲ-ականները պնդում են՝ ոստիկանության ծառայողների կողմից երեկ բռնությունների են ենթարկվել։

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հրապարակավ չի անդրադառնում ոստիկանության ծառայողների կիրառած բիրտ մեթոդներին։ 10 օր առաջ Ոստիկանության օրվա առթիվ Ներքին գործերի նախարարություն այցելած վարչապետը ծավալուն ելույթ ունեցավ բարեփոխումների, ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին, բայց ոչ մի խոսք՝ բռնությունների մասին։

Երևանում և Հայաստանի ավտոճանապարհների տարբեր հատվածներում ապրիլի 25-ին շարունակվել են  Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։ Դրանց ժամանակ արձանագրվել են բռնության նոր տեսարաններ։ Ոստիկանության գործողությունների ընթացքում դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունն է վատացել։

Ոստիկանության կիրառած բռնությունների մասին մտահոգությունները տեղ են գտել նաև միջազգային հեղինակավոր կառույցների տարեկան զեկույցներում։

ԱՄՆ Պետքարտուղարությունը մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցում ահազանգում է խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին։ Պետքարտուղարությունը ոստիկանության կողմից չարաշահումների վերաբերյալ հաղորդումների աճ է արձանագրել։ Զեկույցում տեղ են գտել նաև անչափահասի նկատմամբ բարձրաստիճան ոստիկանի կողմից ֆիզիկական բռնություն կիրառելու աղմկահարույց միջադեպը և ոստիկանական բաժանմունքներում ծեծի այլ դեպքեր:

Վաշինգտոնից զատ՝ միջազգային հեղինակավոր երկու իրավապաշտպան կառույց՝ Amnesty International-ը և Freedom House-ը նույնպես ահազանգում են Հայաստանում ոստիկանների բռնությունների ու խոշտանգումների մասին։

Վերջին շրջանում խոշտանգման ամենաաղմկահարույց ահազանգը վերաբերում էր Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցածին։ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո նա ձերբակալվել էր խուլիգանության կասկածանքով և, ըստ փաստաբանի, ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, գտնվելով ոստիկանների վերահսկողության ներքո, ծեծի ենթարկվել անհայտ դիմակավորված անձանց կողմից։

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մի շարք խնդիրներ է նշում, որոնք հանգեցնում են բռնությունների։

Իշխանության ներկայացուցիչներից ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մտահոգություններին ի պատասխան, հայտարարում է՝ բոլոր դեպքերը քննվում են։

Փաշինյանի թիմակցի առաջարկն անընդունելի են համարում իրավապաշտպանները՝ հայտարարելով, որ ոստիկանությունն օբյեկտիվ չի կարող ուսումնասիրել՝ իր ծառայողն օրենք խախտե՞լ է, թե՞ ոչ։ Նշենք, որ Սամվել Վարդանյանի ենթադրյալ խոշտանգման վերաբերյալ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը հերքել էր բռնության կիրառումը, այդպիսով, ըստ էության, ազդելով ծառայողական քննության եզրակացության վրա։

Ոստիկանության բարեփոխումների հանձնաժողովում նախկինում ընդգրկված Դանիել Իոաննիսյանը նշում է՝ բռնությունները շարունակվում են, քանի որ քաղաքական իշխանությունը կամք չի դրսևորում դրանք չեզոքացնելու համար։

ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը, չնայած բռնությունների աղաղակող դեպքերի մասին ահազանգերին, Factor TV-ի հարցերին ի պատասխան՝ հայտարարում է, որ ոստիկանությունը գործում է իր լիազորությունների շրջանակում։

Ժողովրդավարության կոչերով իշխանության եկած Փաշինյանի թիմակիցները ոչ միայն չեն քննադատում ոստիկանների բռնությունները, այլև մեկը մյուսին հաջորդելով՝ շնորհակալական խոսքեր են հղում ոստիկանությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան