Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին․ նա ձերբակալվել է

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ ապրիլի 24-ին Ազատության հրապարակին հարող տարածքում տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ 2024թ․ ապրիլի 24-ին Ազատության հրապարակում «ԱԺԲ» կուսակցության կողմից տեղի է ունեցել հանրահավաք, որին հաջորդող երթի ժամանակ, Թումանյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում կուսակցության աջակիցները անօրինական կերպով փակել են ճանապարհահատվածի երթևեկելի հատվածը։ Ոստիկանության աշխատակիցների կողմից ճանապարհը բացելու օրինական պահանջ ներկայացնելուց հետո՝ երթևեկությանը խոչընդոտող անձանց վարչական ձերբակալում իրականացնելու ընթացքում, հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին:

Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով հիշյալ կինը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ, զննության են ենթարկվել առցանց ռեսուրսներով հեռարձակված՝ դեպքի պահն արձանագրող տեսագրությունները, կատարվել են անհրաժեշտ այլ քննչական գործողություններ։