Ժան-Լյուկ Մելանշոնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Քաղաքականություն
24.04.2024 | 19:43Ֆրանսիայի Հանրապետության ձախակողմյան «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Նրանք շրջայց են կատարել և ծանոթացել մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, առանձնակի հետաքրքրություն ցուցաբերել ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» ցուցադրությանը:
Այցի ավարտին պատվիրակության անդամները նաև գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: