Այսօր մենք ոգեկոչում ենք մի ամբողջ ազգի դեմ զանգվածային սպանություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Քաղաքականություն
24.04.2024 | 12:33Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։
«Այսօր մենք ոգեկոչում ենք մի ամբողջ ազգի դեմ զանգվածային սպանություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- նշել է Կալյուրանդը՝ հիշեցնելով, որ Եվրոպական խորհրդարանը 1987 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Օսմանյան կայսրության տարածքում 1915-1917 թվականների ողբերգական իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն։
Today we commemorate the victims of one of the #ArmenianGenocide -the massacres targeting an entire nation 🇦🇲 I would like to recall that @Europarl_EN recognised the tragic events of 1915-1917 in the territory of the Ottoman Empire as a genocide in its resolution of 18 June 1987. pic.twitter.com/oV7fiVUvOb
— Marina Kaljurand MEP (@MarinaKaljurand) April 24, 2024