Քաղաքացու օրը տոնելու համար վարչապետի աշխատակազմը 27 միլիոն 777.600 դրամի պայմանագրեր է կնքել

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետությանում կնշվի Քաղաքացու օրը․ այն նշվում է ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը։ Վարչապետի աշխատակազմն արդեն պատրաստվել է տոնին՝ տարբեր պայմանագրերով գնելով միջոցառումների կազմակերպման ծառայություններ:

Վարչապետի աշխատակազմից Factor.am-ի գրավոր հացմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Քաղաքացու օրը նշելու համար իշխանությունն արդեն իսկ 27 միլիոն 777.600 դրամի պայմանագրեր է կնքել։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած պատասխանից պարզվում է, որ վարչապետի աշխատակազմը պայմանագիր է կնքել «Գլոբալ Սուփորթ» ՍՊԸ-ի հետ․ միջոցառումների կազմակերպման ծառայությունների գնման արժեքը կազմել է 19 միլիոն 500 հազար դրամ։

Իրավաբանական անձանց ռեգիստրի` e-register.am տվյալներով` «Գլոբալ Սուփորթ» ՍՊԸ ընկերությունը ստեղծվել է 2018 թվականին, ընկերության 100 տոկոս մասնաբաժինը պատկանում է Լևոն Ամիրզյանին:

Մյուս ընկերությունը, որից վարչապետի աշխատակազմը Քաղաքացու օրը տոնելու համար միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար պայմանագիր է կնքել, «Բի թու ջի» ՍՊԸ-ն է։ Այս ընկերության հետ կնքված պայմանագիրը 8 միլիոն 277.600 դրամ արժողությամբ է։

Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի՝ 2023 թվականին Վաղարշապատում ստեղծված այս ընկերությունն ի սկզբանե գրանցված եղել է Անի Թորոսյանի անունով,ընկերության տնօրենն Ալիսա Աղաջանյանն է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 21-ին է կառավարությունը հավանություն տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել էր սահմանել Քաղաքացու օրը որպես նոր տոն:

Մանյա Պողոսյան