Միջազգային ճնշման արդյունքում ադրբեջանցի ընդդիմադիր գործչի բանտարկությունը փոխարինվել է տնային կալանքով

Լուրեր

23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
23.02.2026 | 10:30
19-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձ կալանավորվել է
23.02.2026 | 10:21
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
23.02.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.02.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ
23.02.2026 | 09:45
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ
23.02.2026 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
22.02.2026 | 22:33
Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան հաղթեց ռեկորդով
22.02.2026 | 21:59
Իրանը Ռուսաստանի հետ կնքել է 500 մլն եվրո արժողությամբ գաղտնի պայմանագիր «Վերբա»-ների մատակարարման համար․ Financial Times
22.02.2026 | 20:35
Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում
22.02.2026 | 20:14
Օլիմպիական ոսկին հոկեյում նվաճեց ԱՄՆ հավաքականը
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները տեղի են տվել միջազգային ճնշումներին և ընդդադիր գործիչ, հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի բանտարկությունը փոխարինել են տնային կալանքով։ Այսօր նման որոշում է կայացրել Նարիմանովի շրջանային դատարանը, տեղական լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Բահրուզ Բայրամովը։

Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը միջնորդությունը ներկայացրել է Իբադօղլուի առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Այս պահանջը նախկինում տասնյակ անգամներ մերժվել է դատարանների կողմից։

Գուբադ Իբադօղլուն կալանավորվել է 2023 թվականի հուլիսի 23-ին՝ կեղծ փողեր պատրաստելու (Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդված) և կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեղադրանքով (քրեական օրենսգրքի 167-3.1 հոդված)։ Այս մեղադրանքներով նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։ 2023 թվականի հուլիսի 24-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանն ընդդիմադիր գործչի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամիս 26 օր ժամկետով կալանքը։ Փետրվարի 15-ին նրա կալանքը երկարացվել է ևս երեք ամսով։ Իբադօղլուն չի ընդունում առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ իրեն բանտարկել են քաղաքական պատվերով։

Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՄՆ Պետքարտուղարությունն ու մի շարք կոնգրեսականներ, Գուբադ Իբադօղլուին համարում են քաղբանտարկյալ և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել նրան։ Իբադօղլուն, բացի քաղաքական գործունեությունից, հայտնի է նաև որպես տնտեսագետ, դասավանդում է արտասահմանյան մի շարք բուհերում։ Սոցցանցերի էջերում նա պարբերաբար սուր քննադատության էր ենթարկում Իլհամ Ալիևին՝ տնտեսության վատ կառավարման, երկրում կոռուպցիայի, մարդու իրավունքների վատթար վիճակի համար։

Ուշագրավ է, որ նրա նկատմամբ տնային կալանք կիրառելը տեղի է ունենում տեղեկությունների ֆոնին, որ այս շաբաթ ԱՄՆ Կոնգրես է ներկայացվելու օրինագիծ՝ Ադրբեջանի 40-ից ավելի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկությամբ։

Էմմա Չոբանյան