Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի եւ Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատան դիվանագիտական քարտուղար Էյրիկ Լիբերգ Բերգենի հետ. տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվական վարչությունը:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը: Կողմերն անդրադարձել են վերջին ամիսներին Հայաստանի ներքին ու արտաքին, ինչպես նաեւ քաղաքական եւ տնտեսական օրակարգի խնդիրներին ու առաջիկա հնարավոր զարգացումներին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Նաիրա Զոհրաբյանը, արժեւորելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, անչափ կարեւոր է համարել համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից մինչեւ Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները, քանի որ փաստաթղթում կան դրույթներ, որոնց կիրարկումը պահանջում է համաձայնագրի ամբողջական եւ վերջնական վավերացում:

Կողմերը կարեւորել են ՀՀ եվրոպական օրակարգը՝ նշելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ անդամ երկրները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն այդ օրակարգը համատեղ իրականացնելու համար: