Ռազմական ծախսերն ամենուր աճում են աննախադեպ արագությամբ. SIPRI

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համաշխարհային ընդհանուր ռազմական ծախսերը 2023 թվականին հասել են 2,443 տրիլիոն դոլարի՝ 2022 թվականի համեմատ իրական արտահայտությամբ աճելով 6,8 տոկոսով։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ ապրիլի 22-ին հրապարակված զեկույցում։ Սա 2009 թվականից ի վեր ամենակտրուկ աճն է. ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը՝ բոլորն էլ ավելացրել են իրենց ռազմական ծախսերը, նշվում է զեկույցում։

2009 թվականից ի վեր առաջին անգամ ռազմական ծախսերն ավելացել են SIPRI-ի կողմից սահմանված բոլոր հինգ աշխարհագրական տարածաշրջաններում, ընդ որում, ամենաշատ աճը գրանցվել է Եվրոպայում, Ասիայում, Օվկիանիայում և Մերձավոր Արևելքում:

«Պաշտպանության ծախսերի աննախադեպ աճն ուղղակի պատասխան է խաղաղության և անվտանգության գլոբալ վատթարացմանը»,- ասել է SIPRI-ի Ռազմական ծախսերի և սպառազինությունների ծրագրի ավագ գիտաշխատող Նան Թյանը:

«Պետություններն առաջնահերթություն են տալիս ռազմական հզորությանը՝ վտանգելով մտնել գործողություն-արձագանք պարույրի մեջ ավելի ու ավելի անկայուն աշխարհաքաղաքական և անվտանգային միջավայրում»:

2023 թվականին Ռուսաստանի ռազմական ծախսերն ավելացել են 24%-ով՝ հասնելով մոտ 109 մլրդ դոլարի, ինչը 57%-ով ավելի է 2014 թվականի համեմատ, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը։ 2023 թվականին ՌԴ պաշտպանական հատկացումները հասել են պետական բյուջեի ծախսերի 16%-ին կամ ՀՆԱ-ի 5,9%-ին։ Ուկրաինան աշխարհում ութերորդն է ռազմական ծախսերի առումով, որոնք անցյալ տարի աճել են 51%-ով և կազմել 64,8 մլրդ դոլար (երկրի ՀՆԱ-ի 37%-ը և պետական ծախսերի 58%-ը):

Կիևի ռազմական ծախսերը 2023 թվականին կազմել են Ռուսաստանի պաշտպանության ծախսերի 59%-ը։ Ընդ որում, տարվա ընթացքում Ուկրաինան ստացել է նաև առնվազն 35 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, այդ թվում՝ 25,4 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ից։ Ընդհանուր առմամբ, այս օգնությունը և Ուկրաինայի սեփական ռազմական ծախսերը համարժեք էին Ռուսաստանի Դաշնության ռազմական ծախսերի մոտավորապես 91%-ին։

2023 թվականին ՆԱՏՕ-ին, որի կազմում այդ ժամանակ կար 31 երկիր, բաժին էր ընկնում 1,341 տրիլիոն դոլար ռազմական ծախս, ինչն ամբողջ համաշխարհային ծախսերի 55%-ն է։ ԱՄՆ պաշտպանական բյուջեն աճել է 2,3%-ով՝ հասնելով 916 միլիարդի կամ դաշինքի անդամ երկրների ռազմական ծախսերի ընդհանուր ծավալի 68%-ին։

Անցյալ տարի դաշինքի եվրոպացի անդամներից շատերը նույնպես ավելացրել են իրենց ռազմական ծախսերը, որոնց մասնաբաժինն ընդհանուր բյուջեում հասել է 28%-ի՝ ամենաբարձրը վերջին տասնամյակում: Մնացած 4%-ը բաժին է ընկել Կանադային և Թուրքիային։ Եվրոպական երկրներից 2022-ից 2023 թվականներին Լեհաստանն ամենաշատն է ավելացրել իր ռազմական ծախսերը՝ 75%-ով՝ հասցնելով 31,6 միլիարդի։ Սա 14-րդ ամենամեծ պաշտպանական բյուջեն է աշխարհում։
Չինաստանը՝ աշխարհի երկրորդ խոշոր ռազմական բյուջե ունեցող երկիրը, անցյալ տարի այն հասցրել է 296 միլիարդ դոլարի, ինչը 6,0 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Չինաստանում պաշտպանական ծախսերն ավելացել են 29-րդ տարին անընդմեջ։ Պեկինին բաժին է ընկնում Ասիայի և Օվկիանիայի ռազմական ծախսերի կեսը: Չինաստանի որոշ հարևաններ իրենց պաշտպանական ծախսերի աճը կապում են Պեկինի ծախսերի աճի հետ:

Ճապոնիան իր բանակին հատկացրել է 50,2 միլիարդ դոլար, ինչը 11 տոկոսով ավելի է 2022 թվականի համեմատ։ Թայվանի ռազմական ծախսերը նույնպես աճել են 11%-ով՝ հասնելով 16,6 մլրդ դոլարի։

Ըստ SIPRI-ի վերլուծաբանների՝ 2023 թվականին Մերձավոր Արևելքում ընդհանուր ռազմական ծախսերն աճել են 9,0%-ով՝ հասնելով 200 մլրդ դոլարի։ Սա տարածաշրջանում վերջին տասնամյակում տարեկան աճի ամենաբարձր ցուցանիշն է։ Իսրայելի պաշտպանական բյուջեն, որը մեծությամբ երկրորդն է Մերձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայից հետո, աճել է 24%-ով և կազմել 27,5 մլրդ դոլար: Դա հիմնականում պայմանավորված է Գազայի հատվածում Իսրայելի լայնածավալ հարձակմամբ՝ ի պատասխան 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակմանը:

Իրանը, որի սրվող հակամարտությունն Իսրայելի հետ աճող մտահոգություններ է առաջացնում, չորրորդն է Մերձավոր Արևելքում պաշտպանական ծախսերով՝ 10,3 միլիարդ դոլարով: Հաղորդվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) հատկացված ռազմական բյուջեի մասնաբաժինը 2019-2023 թվականներին 27%-ից աճել է մինչև 37%-ի: