Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
13.12.2024 | 17:52
«Վրացական երազանքն» անջատել է նախագահի նստավայրի ջեռուցումը․ Խազարաձե
13.12.2024 | 17:40
Փոխզիջումային լուծումներ են պետք․ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 17:29
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
Բոլորը

Այսօր բռնության հերթական դեպքի մասին ահազանգն է հնչել․ ըստ այդմ՝ Շենգավիթի քննչական բաժնում 39-ամյա քաղաքացուն ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել․ բաժնի պետը ոտքը դրել է քաղաքացու գլխին՝ փորձելով վկայի կարգավիճակում գտնվող անձի վրայից հանել հագուստները։

Ահազանգը հնչեցրած փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որն այսօր ուղեկցել է իր վստահորդին քննչական բաժին, պնդում է՝ անձամբ է ականատես եղել միջադեպին։ Ըստ նրա՝ իր վստահորդը հրաժարվել է ենթարկվել պահանջներին, դրանից հետո միանգամից անցել են հարվածների, որին րոպեների ընթացքում միացել են քննչական բաժնի մի քանի այլ ներկայացուցիչներ։

Փաստաբանի խոսքով՝ այդ ժամանակ իր վստահորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո իր պահանջով հրավիրվել է շտապ օգնություն, որը տղամարդուն տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ուշագրավ է, որ ՄԻՊ ներկայացուցչին ևս թույլ չեն տվել ներկա գտնվել արձանագրմանը։ Ավելի վաղ, ՄԻՊ-ը հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով, որ ահազանգ է ստացվել, ըստ որի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպք է տեղի ունեցել։

Մինչ Factor TV-ն «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ Վահան Հովհաննիսյանից փորձում էր ենթադրյալ խոշտանգման մանրամասները ճշտել, ԲԿ-ից դուրս եկավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը և հայտնեց՝ տղամարդուն կրկին տեղափոխել են Շենգավիթի բաժին։

Այնինչ, Քննչական կոմիտեն հերքում է փաստաբանի հայտարարությունները։ Ըստ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի՝ տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա։

«Անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։ Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից»,- նշել է Աբրահամյանը։

Այս հաղորդագրությունից հետո Factor TV-ն կրկին կապ հաստատեց փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ, որը պնդեց՝ իր վստահորդի նկատմամբ ապօրինի գործողությունները շարունակվում են․ տղամարդն այս պահին ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի՝ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հատկանիշներով։ Այնինչ, դեռևս ԲԿ-ում Հովհաննիսյանը, իր խոսքով, այս «սցենարը» կանխատեսում էր՝ շեշտելով՝ սա անպատժելիության հետևանք է։

Վերջին օրերի ընթացքում սա խոշտանգման մասին երկրորդ ահազանգն է։ Նախօրեին հայտնի դարձավ, որ հասարակական տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ունեցած միջադեպից հետո, ըստ փաստաբանների, ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին դիմակավորված անձանց կողմից խոշտանգվել է Սամվել Վարդանյանը։ Ասլանյանի միջադեպով նրան մեղադրանք է առաջադրված, ընտրվել խափանման միջոց տնային կալանքը, ենթադրյալ խոշտանգման մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ Վարդանյանին ուղեկցած ոստիկանների նկատմամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է սկսվել։

Հ.Գ. Ռեպորտաժի տեսանյութն արդեն պատրաստ էր, երբ ՔԿ-ն միջադեպի առնչությամբ պարզաբանում տարածեց, որը ներկայացնում ենք ստորև.

«Հանցագործությունը կատարած անձի կողմից դեպքի վայրում թողնված առարկայի վրա ԴՆԹ հետքի պատկանելիությունը պարզելու նպատակով վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել դատագենետիկական փորձաքննություն կատարելու համար Գ․ Մ․-ից նմուշ ստանալու մասին, սակայն վերջինս հրաժարվել է նմուշներ տալուց, որպիսի պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Գ․Մ․-ի հագին եղած հագուստն առգրավելու մասին, և քննչական գործողության կատարման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածով սահմանված կարգով, դրա կատարմանը ներգրավվել են հետաքննության աշխատակիցները:

Հիշյալ քննչական գործողության կատարման ընթացքում Գ․ Մ․-ն, քննությանը խոչընդոտելու նպատակով, ձեռքերով ու ոտքերով անկանոն շարժումներ է կատարել և այդ կերպ անհնարին դարձրել քննչական գործողության կատարումը, որից հետո գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին, ապա՝ պատճառաբանելով, թե իրեն լավ չի զգում, խնդրել է բժիշկ կանչել, ինչն էլ կատարվել է: Ժամանած շտապբուժօգնության աշխատակիցները Գ.Մ.-ին տեղափոխել են բժշկական հաստատություն:

Հաշվի առնելով, որ Գ․Մ․-ի վերոնշյալ գործողություններում առերևույթ առկա են վարույթի քննությունը խոչընդոտելու հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) նախաձեռնել է քրեական վարույթ: Գ․Մ․-ն, հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Պնդումներն այն մասին, որ Գ․Մ․-ն ենթարկվել է խոշտանգման, որևէ փաստական հիմքեր չունեն։ Մնացած հանգամանքները կպարզվեն նախաքննությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան