«Մազերիցս բռնած գլուխս տվել է պատին»․ ինչո՞ւ են վկաները մեղմում ցուցմունքները

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Factor.am-ի կողմից լուսաբանվող ընտանեկան բռնության գործերից մեկի դատաքննության ժամանակ արդեն երկրորդ վկայի կաշկանդվածության վերաբերյալ են կասկածներ առաջանում։ Այդ մասին երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ բարձրաձայնեցին թե՛ մեղադրող դատախազը, թե՛ տուժողի ներկայացուցիչը։ Հարցաքննվողը Երևանում գտնվող շուրջօրյա խնամքի կենտրոնի դայակն էր, որը դատարանում շատ ավելի մեղմ էր նկարագրում բռնությունը, որին ականատես էր եղել, քան դա արել էր նախաքննության փուլում։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում Ա․Հ․-ն պատմեց, որ երեկոյան իր աշխատանքային սենյակում է եղել, երբ օգնության կանչող կնոջ ձայն է լսել, ապա դուրս է եկել սենյակից և տեսել է այլայլված կնոջը։ Վկան պատմեց, որ խնամքի կենտրոնում իր երեխաներին տեսակցության եկած կնոջ նախկին ամուսինը իր ներկայությամբ մեկ անգամ է հարվածել կնոջ ծոծրակին, որից որոշ ժամանակ անց կինը կորցրել է գիտակցությունը։ Ա․Հ․-ն նաև ասաց, որ հայհոյանքներ չեն հնչել, այլ վիրավորական խոսքեր։ Սակայն նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներում նա հայտնել էր, որ ոչ թե մեկ, այլ երեք անգամ է տղամարդը հարվածել կնոջը, ինչպես նաև սեռական հայհոյանքներ է տվել։

Վկային հարց ուղղեցին՝ արդյո՞ք նա կաշկանդված է այժմ ցուցմունքներ տալիս։ Վերջինս պնդեց, թե չունի կաշկանդվածություն։ Տուժող Հ․Կ․-ն Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վկան վախի ազդեցության տակ է մեղմում իր ցուցմունքները՝ պնդելով, որ վերջինս ականատես է եղել, թե նախկին ամուսինն ինչպես է ծեծում իրեն․ «Մազերիցս բռնած գլուխս տվել է պատին, վկաները վախենում են իրենից, դրա համար ճիշտը չեն պատմում»,- կարծում է կինը։

Հիշեցնենք, որ դատական նախորդ նիստի ժամանակ հարցաքննվող մեկ այլ վկայի՝ նույն խնամքի կենտրոնի աշխատակցի կաշկանդվածության հարցը ևս քննարկվել էր դատարանում։ Վերջինս ևս դատարանում ավելի մեղմ էր ներկայացնում իրավիճակը՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքի համեմատ։ Այդ վկան, սակայն, ևս պնդել էր, որ ինքը բացարձակ չի վախենում մեղադրյալից։

Տուժողը Factor.am-ին հայտնեց, որ նախկին ամուսինը փորձում է ազդեցություն գործել նաև անչափահաս երեխաների վրա, որոնք ապագայում պիտի հարցաքննվեն որպես վկան։ Կնոջ խոսքով՝ տղամարդը չի այցելում երեխաներին, քանի որ գտնվում է տնային կալանքի տակ, սակայն տարբեր մարդկանց համարներում զանգում և փորձում է ազդել երեխաների վրա։

Հաջորդ դատական նիստին հարցաքննվելու են խնամքի կենտրոնի այլ աշխատակիցներ, ինչպես նաև փորձ է արվելու պարզել, թե արդյոք նախկին տնօրենը գտնվում է Հանրապետությունում, թե ոչ, քանի որ նա փոխել է բնակության հասցեն։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 20-ին՝ 10։00-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի