Ադրբեջանում «Արևմուտքի հետ կապերի» համար լրագրող է ձերբակալվել

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ընդդիմադիր և անկախ լրագրողների ձերբակալությունները։ Մասնավորապես, երեկ երեկոյան Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Meclis.info կայքի ղեկավար Իմրան Ալիևը։ Այս մասին հայտնել է ինքը՝ լրագրողը։

Իմրան Ալիևին ձերբակալել են դիմակավորված անձինք այն բանից հետո, երբ նա անցել է սահմանային անցակետն ու սպասել Ստամբուլի թռիչքին։ Լրագրողին հանձնել են ոստիկանությանը։

Լրագրողի ձերբակալությունը տեղի է ունեցել իշխանամետ «Qafqazinfo» կայքում «Նոր փաստեր «AbzasMedia»-ի և «Toplum TV»-ի գործով» հոդվածի հրապարակումից հետո, որտեղ հիշատակվում է նաև Իմրան Ալիևը։ Նշվում է, որ Ալիևն ապօրինի գումար է ստացել արևմտյան դոնորներից՝ վերոնշյալ լրատվամիջոցների աշխատակիցների հետ միասին։

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ։ Խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի, Toplum TV-ի գրասենյակներում և որոշ լրագրողների բնակարաններում։

Միջազգային կառույցները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ դադարեցնել բռնաճնշումներն ու լրագրողներին ազատ արձակել։

Էմմա Չոբանյան