Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

Լուրեր

11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ պետնախարարը բարձր է գնահատել «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը՝ նշելով, որ ըստ ուղղությունների՝ դրանք բոլորն էլ պահանջված են, և կառավարությունն այսուհետ ևս պատրաստ է շարունակել համագործակցությունը։ Նրա խոսքով՝ չնայած տնտեսության զարգացման բարձր տեմպերին՝ այնուամենայնիվ, սոցիալ-տնտեսական ոլորտներում խնդիրները շատ են և բարեգործական ծրագրերն այդ հարցերի լուծման գործում մեծ նպաստ են բերում։ Հյուրերի խնդրանքով՝ Գ. Մարտիրոսյանը ներկայացրել է նաև գործադիր իշխանության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները և վերջին ամիսներին արձանագրված բարձր ցուցանիշները։

Շնորհակալություն հայտնելով պետնախարարին ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանը նշել է, որ անցած 15 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք շարունակելու են նոր թափ ստանալ։

Նրա խոսքով՝ վերաբնակեցման, գյուղատնտեսության զարգացման և առաջնահերթ այլ ուղղություններում իրականացվող ծրագրերի նպատակը ուժեղ և զարգացած Արցախի տեսլականն է, և այդ հարցում իրենք շարունակելու են գործադրել են բոլոր ջանքերը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ծրագրերի ընդլայնման անհրաժեշտության և կոնկրետ ուղղություններում նոր ծրագրեր իրականացնելու շուրջ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը և Արցախի ծրագրերի կառավարիչ Էդվին Գրիգորյանը։