Դիմակավորված անձինք Սամվելին հարվածներ են հասցրել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, թքել նրա վրա. փաստաբան

Լուրեր

05.08.2026 | 16:54
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին
05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:42
Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:36
Վիեննայում Եվրոպայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է տեղի ունեցել․ Bloomberg
05.08.2026 | 16:28
Դուք մեզ հեռացնելու համար չպետք է աշխատեք, այլ մեկ քաղաքացու բարօրության համար․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:27
Հայաստանի թիմը երկրորդ տեղն է գրավել ազատազրկված անձանց շախմատի միջազգային մրցաշարում
05.08.2026 | 16:20
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու ներկա տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
Բոլորը

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ուղիղ հիմք է մեր համար, որ դա կազմակերպվել է ՔՊ-ի կողմից, ոստիկանության մասնակցությամբ։ Այս մասին ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրավիրած ասուլիսի ժամանակ։

«Մենք չենք ուզում ասել, որ այս բռնարարքը կազմակերպել է Հայաստանի ոստիկանությունը։ Բայց ՀՀ-ի ոստիկանության աշխատակիցները,այո, հանցակցել են։ Նրանք եղել են այս ակնհայտ կազմակերպած ծանրագույն հանցագործության մասնակիցներ, բայց ոչ կազմակերպիչներ։

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ուղիղ հիմք է մեր համար, որ դա կազմակերպվել է ՔՊ-ի կողմից, ոստիկանության մասնակցությամբ։

Սա ուղիղ կազմակերպված է իշխող քաղաքական ուժի կողմից, որպես պատժի գործողություն մի անձի նկատմամբ, որը բավականին կոշտ ձևով, առերես քննադատել է ՔՊ-ական պատգամավորին»,- ասաց Մելիքյանը։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ նշել է, որ դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվելին, թքել նրա վրա, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։

«Երբ դուրս են եկել, որ ուղևորվեն ձերբակալվածների պահման վայր, մեկուկես րոպե հետո ոստիկանական մեքենան կանգնել է, ուղեկցող ոստիկանները դուրս են եկել բնական կարիքները հոգալու։ Դրանից հետո դիմակավորված անձինք նրան դուրս են հանել մեքենայից, տարել են խոտերի մեջ, գլուխը հարվածել գետնին ու սկսել ձեռքերով հարվածել՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով։ Ծեծողները ստիպել են կրկնել իր վերաբերյալ սեռական բնույթի հայհոյանքները, երբ հրաժարվել է, թքել են նրա վրա։ Այնուհետև՝ նրան՝ չոքած վիճակում, ձեռքերը՝ հետևի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել են՝ փայտը կամ դուբինկան դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում, ուրիշ գործողություն չեն արել, իհարկե, բայց պահել են ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ հանրային տրանսպորտում տեղի ունեցած դեպքի մասնակից Սամվել Վարդանյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ նախօրեին հանրային տրանսպորտում տեղի ունեցած դեպքի մասնակից Սամվել Վարդանյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նրան ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս ճանապարհին մի խումբ դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել։

Միջադեպին անդրադարձել էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նա տելագրամյան իր ալիքում գրել էր․ «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է: Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»: Հատկանշական է, որ միջադեպը դատապարտող ԱԺ նախագահը հանրային վայրում թքել էր քաղաքացու վրա, որն իրեն դավաճան էր անվանել։ Հիշեցնենք, որ նախորդ տարի քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն և թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը, այնուհետև, ներողություն խնդրել։