«Ուժերի հավասարակշռությունը պետք է վերականգնվի». Բորել

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Le Monde-ին տված հարցազրույցում ասել է, որ ապրիլի 22-ին կհրավիրի ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության խորհրդի նիստ՝ քննարկելու, թե ինչպես կարող են բավարարվել զինամթերքի և, հնարավոր է, ավելի հրատապ՝ հակաօդային պաշտպանության հետ կապված Ուկրաինայի խնդրանքները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա ճակատում ստեղծված իրավիճակն անվանել է «դինամիկ փակուղի»՝ նշելով, որ այն բեկումը, որն ակնկալում էր Ուկրաինան, տեղի չունեցավ, և ռուսները նոր տարածքներ են գրավում, թեև հսկայական կորուստներ են կրում։

«Ես թակում եմ անդամ երկրների դռները և ասում, որ եթե չունեն հակաօդային մարտկոցներ, թող գնեն դրանք։ Իրավիճակն աստիճանաբար փոխվում է, բայց անդամ երկրների ներդրումները մեծապես տարբերվում են։ Բոլորը կարող էին ավելին անել մեր պարտավորությունները կատարելու համար։ Իմ դերը ոչ թե այս կամ այն երկրի վրա մատ թափ տալն է, այլ միասնական դիրքորոշում մշակելը։ Խնդիրը ժամանակի մեջ չէ, այլ քանակի։ Մեկ տարի հետո կարող է արդեն ուշ լինել։ Մինչև Ուկրաինայի վերականգնման մասին խոսելը՝ պետք է խուսափել դրա կործանումից։ Patriot համակարգեր գնելն ավելի էժան է, քան ռուսների կողմից քանդված էլեկտրակայանը վերականգնելը», ասել է Բորելը:

Ըստ նրա՝ հակամարտությունը դարձել է ասիմետրիկ. Ռուսաստանին պետք չէ հաղթել, նրա համար գլխավորը չպարտվելն է։ Ուկրաինան պետք է հաղթի՝ ներխուժումը հետ մղելու համար, և դաշնակիցների գործն է՝ ձեռք բերել հարձակողական կարողություններ:

Բորելը նաև նշել է, որ Ուկրաինայի համար ամերիկյան օգնության նոր փաթեթի հետ կապված անորոշությունը ձեռնտու է Մոսկվային։

«Պուտինը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ում ընտրությունները չեն կայացել։ Երբ նա տեսնում է, թե ինչպես են իրենց պահում հանրապետական օրենսդիրները, բոլոր հիմքերն ունի մտածելու, որ հանրապետական վարչակազմն իր համար ավելի լավ սցենար կլինի»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։