Սերժ Սարգսյան պետական գործչի պահանջը ՀՀ-ում և հայության մոտ կա․ Շարմազանովը՝ Ս․ Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին

Լուրեր

10.12.2025 | 23:29
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել 907 ուղղումն ամբողջությամբ չեղյալ համարելու մասին օրինագիծ
10.12.2025 | 23:13
Նիկոլ Փաշինյանն այցելել է Համբուրգի առևտրի պալատ, հանդիպել գործարարների հետ
10.12.2025 | 22:58
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը
10.12.2025 | 22:42
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ բնության նախարարին է ներկայացրել COP17-ի տարբերանշանն ու կարգախոսը
10.12.2025 | 22:22
Բաց երկխոսություն տեխնոլոգիական թեմաների շուրջ. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է LinkedIn-ի հայաստանյան համայնքի ներկայացուցիչներին
10.12.2025 | 22:13
Գալուզինը Բաքվում ընդգծել է 11 ռուսաստանցիների ազատ արձակման կարևորությունը
10.12.2025 | 22:00
Կհրապարակենք 44-օրյայի զեկույցից դետալներ՝ ոչ գաղտնի մասերը․ ծածկադմփոց չի՛ արվել․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 21:53
Լիանա Թովմասյանը՝ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ
10.12.2025 | 21:40
Հարավային Կորեան և Ճապոնիան օդ են բարձրացրել իրենց ինքնաթիռները՝ ի պատասխան ՌԴ-ի և Չինաստանի համատեղ օդային պարեկության
10.12.2025 | 21:28
Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է։
10.12.2025 | 21:17
Հայ բռնցքամարտիկները հաջողություններ են գրանցել աշխարհի առաջնությունում
10.12.2025 | 21:08
Սևանում հայտնաբերվել է 62 ձկնորսական ցանց․ սիգի որսի արգելքի վերահսկումը խստացվել է
10.12.2025 | 21:00
Վարչապետը չի ուզում օտար հատուկ ծառայությանը ենթարկվող կաթողիկոս․ նա և ԱԱԾ-ն տիրապետում են փաստերի. Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 20:48
Խաղաղության Նոբելյան մրցանակի վենեսուելացի դափնեկիրը չի մասնակցել մրցանակաբաշխությանը
10.12.2025 | 20:39
Հայաստան–Հունաստան հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ. Դավիթ Կարապետյանի հանդիպումը Լուկաս Ցուկալիսի հետ
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում մեկնաբանել ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանի հայտարարությունն այն մասին, որ հայ ազգը պետք է ընդունի՝ 2018 թվականին Սերժ Սարգսյանը պետք է ղեկավարի երկիրը: «Պարոն Գալուստ Սահակյանի հայտարարությանն անդրադառնալու կարիք չեմ տեսնում, պարոն Սահակյանն ասել է իր կարծիքը»,- պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց Շարմազանովը:

Մեր հարցին, թե ինչպիսի է անձամբ իր կարծիքը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հետ կապված, ՀՀԿ-ական պաշտոնյան հորդորեց սպասել մինչ 2018 թվականը, ապա ավելացրեց, որ հպարտ է լինել մի թիմի ներկայացուցիչ, որի առաջնորդը Սերժ Սարգսյանն է: «Կարող եմ հստակ ասել՝ Սերժ Սարգսյան պետական գործչի ծառայությունների պահանջը Հայաստանի Հանրապետությանը և առհասարակ հայությանը ես տեսնում եմ, որ կա »,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: