ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Լուրեր

26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
26.06.2026 | 12:10
ՌԴ-ն ամբողջությամբ արգելեց ՀՀ-ից ձկան ներմուծումը // Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
Բոլորը

Դատական դեպարտամենտից տեղեկացնում են, որ Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով։

ԲԴԽ խոսնակի պաշտոնում Լիլիթ Շաբոյանին կփոխարինի Մերի Գևորգյանը։

Լիլիթ Շաբոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ 3 տարի պաշտոնավարելուց հետո այս շաբաթ դիմում եմ ներկայացրել Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետի (ԲԴԽ խոսնակ) պաշտոնից ազատվելու վերաբերյալ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԲԴԽ նախկին ու ներկա նախագահներին՝ պարոն Ջհանգիրյանին, Չիչոյանին, Անդրեասյանին, ԲԴԽ նախկին ու ներկա անդամներին, Դեպարտամենտի ղեկավարին, ողջ անձնակազմին, ինձ հարազատ դարձած դատավորներին, փաստաբաններին, միջազգային գործընկերներին, ՀԿ ներկայացուցիչներին ակտիվ համագործակցության և բարձր վստահության համար:

Անցած 3 տարիներն ինձ համար ոչ միայն մասնագիտական առաջխաղացման շրջափուլեր էին, այլ նաև ողջ կյանքի համար քաղած դասեր և փորձառություն։

Ես ինձ հետ ԲԴԽ-ից տանում եմ ինչպես մեծ փորձ, այնպես էլ կյանքի ընկերների, ինչը թերևս լավագույնն է, ինչ կարող էր երբևէ պատահել:

Առանձնահատուկ շնորհակալություն նաև իմ լրագրող գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և ցանկացած հարցում ինձ մշտապես աջակցելու համար:

Ինչպես ասում են՝ ամեն ավարտ, մի նոր պատմության մեկնարկ է:

Կտեսնվենք:

Սիրով՝ ձեր սրտի խոսնակ»: