Էրդողանի փեսայի եղբայրը թիրախավորում է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Թուրքական ԱԹՍ-ներ արտադրող Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը, որը երկրի նախագահ ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Սելջուկ Բայրաքթարի ավագ եղբայրն է, հայտարարություն է արել Իսրայելին ինքնաթիռի վառելիք վաճառելու մեղադրանքների վերաբերյալ ու թիրախավորել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։

Նշենք, որ Թուրքիայի Առևտրի նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ 2024 թվականի ապրիլի 9-ից Անկարան սահմանափակում է 54 խմբի ապրանքատեսակների արտահանումն Իսրայել։ Ապրանքների շարքում «ավիացիոն բենզին-ռեակտիվ վառելիքի» ընդգրկումը բուռն արձագանք և մի շարք քննարկումներ էր առաջացրել՝ առաջին պլան մղելով պնդումը, որ ավիացիոն վառելիքն Իսրայելին վաճառվել է Baykar ընկերության կողմից։

Ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը թիրախավորել է Իմամօղլուին՝ պնդելով, թե «սոցիալական ցանցերում ավիացիոն վառելիքի հետ կապված Baykar-ի և նրա ղեկավարների դեմ ստոր ու անպատվաբեր զրպարտության արշավ է իրականացվում»։

«Baykar-ն ընկերություն է, որը Թուրքիայից ամենամեծ մարդասիրական օգնությունն է տրամադրել Գազային։ Մեր ընկերության գործունեության միակ ոլորտն անօդաչու թռչող սարքերի համակարգերն են: Այս զրպարտությունը տարածողներին կտանեմ դատարան։ Ստացված փոխհատուցումը նույնպես որպես օգնություն կփոխանցվի Գազային»,- գրել է նա X-ում։

Բայրաքթարը հայտարարել է, թե խնդրո առարկա հայտարարությունն արվել է Իմամօղլուի նախընտրական հաղորդակցման արշավներն իրականացնող ռազմավարական խմբի մաս կազմող  քաղաքապետարանի աշխատակցի կողմից։

«Մեր ազգը և Գազայի ժողովուրդը լավ գիտեն մեր դիրքորոշումը։ Նայեցի՝ տեսնեմ, թե ով է այն սրիկան, որը մեզ զրպարտել է Իսրայելին ինքնաթիռի վառելիք վաճառելու համար։ Տեսա, որ նա ռազմավարության թիմի մասն է, որը ղեկավարում էր IMM-ի նախագահի հաղորդակցման արշավը։ Այս PKK-ականներին կերակրող Էքրեմ Իմամօղլուին կոչ եմ անում՝ դադարե՛ք թույլ տալ, որ ձեր շները հարձակվեն։ Եթե ստից բացի՝ այլ բան ունեք ասելու, քաջաբար ասեք մեր երեսին, մենք կպատասխանենք»,- գրել է նա։

Ստամբուլի քաղաքապետարանն իր հերթին հայտարարել է, որ դատական ​​գործընթաց է սկսելու Բայրաքթարի խոսքերի հետ կապված։

«Հալուք Բայրաքթար անունով անձի կողմից սոցցանցում գրառումը պարունակում է սուտ և զրպարտություն մունիցիպալիտետի և մեր ղեկավար Էքրեմ Իմամօղլուի դեմ: Այս անհիմն պահանջների պատճառով Հալուք Բայրաքթար անունով օգտատիրոջ դեմ կհարուցվեն ինչպես անձնական, այնպես էլ կորպորատիվ իրավական վարույթներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) հավաքել է ձայների ավելի քան 37,76 տոկոսը, ԱԶԿ-ն՝ 35,48 տոկոսը։ Անկարայում ընդդիմադիր գործող քաղաքապետ Մանսուր Յավաշը հավաքել է ձայների 60,38 տոկոսը, ԱԶԿ-ի թեկնածու Թուրգուտ Ալթինոքը՝ 31,69 տոկոսը, Ստամբուլում գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ 51,14 տոկոսը, Էրդողանի թեկնածու Մուրադ Քուրումը՝ 39,59 տոկոսը։ Իմամօղլուն Էրդողանի հիմնական քաղաքական մրցակիցն է, որը, չնայած իշխող ուժի մեծ ջանքերին, կարողացավ կրկին հաղթել Ստամբուլի ընտրություններում։

Էմմա Չոբանյան