Աշոտյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը։ Դատարանը որոշեց 3 ամսով երկարացնել կալանքի ժամկետը։

Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։

Արմեն Աշոտյանը կալանքի տակ է արդեն 10 ամիս։ Նա մեղադրվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նա մեղադրանքը չի ընդունում․ թե՛ ինքը, թե՛ նրա թիմակիցները հայտարարում են, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է, կալանավորվել է իշխանության կողմից իր քաղաքական հայտարարության համար՝ իշխանությանը քննադատելու համար, մասնավորապես, Արցախի հարցում իշխանության ցուցաբերած քաղաքականության համար։

Իշխանությունները կտրականապես հերքում են ՀՀԿ փոխնախագահի և նրա թիմակիցների այն պնդումները, թե Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում՝ վստահեցնելով՝ դատական իշխանության գործերին չեն միջամտում։