ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ ԵՏՄ-ի դեմ․ Մհեր Գրիգորյան
Քաղաքականություն
11.04.2024 | 13:34ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության դեմ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է իր առևտրատնտեսական կապերն է՛լ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Այսօր գրեթե բոլոր երկրները նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ։ Առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միությունների, այդ թվում՝ ԵՏՄ-ի դեմ»,- ասել է Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունն արդյո՞ք չի խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵՏՄ-ին, և արդյո՞ք Երևանը պատրաստվում է հեռանալ այդ միությունից։
Նշենք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն դժգոհություն արտահայտող հայտարարություն էր տարածել։