Պատերազմելուց հրաժարված և ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացին հայտարարել է, թե «ամեն ինչ գիտակցել է» ու ցանկանում է վերադառնալ ՌԴ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանում փաստաբանները հանդիպել են ՌԴ քաղաքացի Անատոլի Շչետինի հետ, ում ՌԴ ռազմական ոստիկանությունը բերման է ենթարկել Գյումրիում՝ Ռուսաստանի Դաշնությունում զինվորական ծառայությունից հրաժարվելուց հետո։ Meduza-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Հանրային դատավճիռ» իրավապաշտպան կազմակերպությունը։

Միջազգային պաշտպանության կենտրոնի իրավաբան Նարեկ Հակոբյանը և Հանրային դատավճիռների փորձագետ Հասմիկ Նովիկովան ապրիլի 10-ի առավոտյան Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում, որտեղ գտնվում է Շչետինը, հանդիպել են նրա հետ։ Գաղտնի հանդիպման ժամանակ Շչետինն ասել է, որ ինքն «ամեն ինչ գիտակցել է», օգնության կարիք չունի և ցանկանում է վերադառնալ Ռուսաստան։

Շչետինը փաստաբանին ասել է, որ երկու անգամ փորձել են իրեն տանել Ռուսաստան, սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ, ըստ նրա, իրեն, իբր, արգելել են մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Հասմիկ Նովիկովան նշել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին չի կարող արգելվել մուտքը Ռուսաստան, իսկ մերժումը կարող է կապված լինել Հայաստանի սահմանապահ ծառայության գործողությունների հետ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանները նախօրեին հայտարարել էին, որ զինվորական ծառայությունից հրաժարվելու համար Ռուսաստանում հետախուզվող Շչետինը կալանավորվել և պահվել է Գյումրիի ռուսական բազայում։ Հայ իրավապաշտպանները կոչ են արել Հայաստանի իշխանություններին՝ կանխել Շչետինի տեղափոխումը Ռուսաստան։

Factor.am-ը հայտնել էր, որ ՀՔԱՎ-ը դիմել է Գլխավոր դատախազություն՝ ՌԴ իրավապահների կողմից ՌԴ քաղաքացու առևանգման գործով անհապաղ գործողություններ սկսելու նպատակով։ Դատախազությունից Factor.am-ին հայտնեցին, որ ՀՔԱՎ-ի հայտարարությանը սահմանված կարգով ընթացք է տրվել։

Հիշեցնենք՝ նմանօրինակ դեպք էր տեղի ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին․ դարձյալ ՀՔԱՎ-ն էր ահազանգել, որ 102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը դասալքության մեղադրանքով ձերբակալել է Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովին, որին նույն օրը տեղափոխել էին Ռուսաստան։

Չնայած ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելու որոշման մասին իշխանությունները խոսում են արդեն ավելի քան 1 ամիս, սակայն, ըստ Փաշինյանի, նրանց ժամկետ է տրված մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Թեև քաղհասարակությունը ողջունել էր ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշումը, սակայն քննադատության առիթ էր տվել դուրսբերման ժամկետը՝ մատնացույց անելով նմանատիպ դեպքերի կրկնությունից երաշխավորված չլինելը։