Թուրքիան վիճարկում է Հունաստանի ինքիշխանությունն Էգեյանում նոր ծովային պարկի նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Թուրքիան վիճարկում է Էգեյան ծովում նոր ծովային պարկի ստեղծման Հունաստանի ծրագիրը՝ նշելով, թե Աթենքն ինքնիշխանություն չունի տարածաշրջանի կղզիների նկատմամբ։

«Մենք խորհուրդ ենք տալիս Հունաստանին չներառել իր օրակարգում Էգեյան ծովի չլուծված խնդիրները, ինչպես նաև որոշ կղզիների և ժայռերի կարգավիճակի հետ կապված հարցեր, որոնց ինքնիշխանությունը չի փոխանցվել Հունաստանին միջազգային պայմանագրերի համաձայն։ Մենք չենք ընդունի կատարված փաստը, որը Հունաստանը կարող է ստեղծել աշխարհագրական առանձնահատկությունների վրա, որոնց կարգավիճակը վիճելի է։ Մենք նաև կցանկանայինք խորհուրդ տալ երրորդ կողմերին, այդ թվում՝ ԵՄ-ին, չդառնալ Հունաստանի՝ բնապահպանական ծրագրերի հետ կապված քաղաքական մոտիվացված փորձերի գործիք»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում, որը վկայակոչում է Greek reporter-ը։

Հունաստանն արձագանքել է Թուրքիայի պնդումներին՝ Անկարային մեղադրելով «զուտ բնապահպանական խնդիրը քաղաքականացնելու մեջ»։

«Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը քաղաքականացնում է զուտ բնապահպանական խնդիրը։ Շրջակա միջավայրի պաշտպանության համընդհանուր մարտահրավերը պետք է բարձրացնի կառավարությունների իրազեկվածությունը, և ոչ թե օգտագործվի տպավորություններ ստեղծելու համար»,- հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ հունական կառավարությունը շարունակելու է հաստատակամորեն աջակցել երկրի ինքնիշխանությանն ու ինքնիշխան իրավունքներին՝ արտաքին քաղաքականության սկզբունքների շրջանակում։

Ավելի վաղ Հունաստանը հայտարարել էր, որ երկու նոր ծովային պարկ է բացելու Էգեյան և Հոնիական ծովերում՝ այս շաբաթ Աթենքում կայանալիք «Մեր օվկիանոսը» համաժողովին համընթաց։