«Երեկ չի ստացվել առևանգումը դեպի ՌԴ»․ ՀՔԱՎ-ի ահազանգը 102-րդ ռազմաբազայում նոր ապօրինության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գյումրիում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից Ռուսաստանի քաղաքացու առևանգման հերթական դեպքն է գրանցվել։ Այս մասին ահազանգում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։

Փաստաբան Անի Չատինյանն ասում է՝ տեղեկություն են ստացել, որ ՌԴ քաղաքացի Անատոլի Նիկոլաևիչ Շչետինն այժմ ապօրինաբար պահվում է 102-րդ ռազմաբազայում և ՌԴ իրավապահները երեկ փորձել են նրան Հայաստանից տեղափոխել։ Չատինյանի խոսքով՝ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է անհապաղ արձագանքեն, որպեզի թույլ չտրվի ՌԴ իրավապահ մարմինների կողմից  Հայաստանի տարածքով անձի անարգել տեղափոխումը Ռուսաստան։

ՌԴ իրավապահների կողմից Հայաստանի տարածքում անձի ձերբակալումը խախտում է ՀՀ սուվերենությունը, կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ Եթե ՌԴ քաղաքացու առևանգման դեպքը հաստատվի, ըստ Գրիգորյանի, ՀՀ կառավարությունը պետք է կոշտ պատասխան տա։

ՀՔԱՎ-ը դիմել է Գլխավոր դատախազություն՝ ՌԴ իրավապահների կողմից ռուս քաղաքացու առևանգման գործով անհապաղ գործողություններ սկսելու նպատակով։ Դատախազությունից Factor.am-ին հայտնեցին, որ ՀՔԱՎ-ի հայտարարությանը սահմանված կարգով ընթացք է տրվել։

Հիշեցնենք՝ նմանօրինակ դեպք էր տեղի ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին․ դարձյալ ՀՔԱՎ-ն էր ահազանգել, որ 102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը դասալքության մեղադրանքով ձերբակալել է Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովին, որին նույն օրը տեղափոխել էին Ռուսաստան։

Չնայած ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելու որոշման մասին իշխանությունները խոսում են արդեն ավելի քան 1 ամիս, սակայն, ըստ Փաշինյանի, նրանց ժամկետ է տրված մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Թեև քաղհասարակությունը ողջունել էր ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշումը, սակայն քննադատության առիթ էր տվել դուրսբերման ժամկետը՝ մատնացույց անելով նմանատիպ դեպքերի կրկնությունից երաշխավորված չլինելը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան