«Ուռա՛»-ի փոխարեն՝ «Կեցցե՛»․ ինչ է փոխվելու ԶՈՒ ներքին ծառայության նոր կանոնագրքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Ապագայում բանակում «Ուռա՜» բացականչությունը կփոխարինվի «Կեցցե»՛ բառով։ Նման փոփոխություն նախատեսում է Պաշտպանության նախարարությունը ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության նոր կանոնագրքում։

«Զորամասերում, զինվորական հաստատություններում տեղի ունեցող հանդիսավոր արարողությունների՝ մասնագիտական տոնին, կազմավորման տարեդարձերին նվիրված և նմանաբնույթ այլ միջոցառումների ընթացքում, օրինակ, երբ վերադասը շնորհավորում է անձնակազմին, շնորհավորանքից հետո արտաբերում է հետևյալ նախադասությունը՝ «Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին։ Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», որին ի պատասխան անձնակազմը պատասխանում է՝ Կեցցե՛, Կեցցե՛, Կեցցե՜»,- Factor TV-ին փոխանցեցին Պաշտպանության նախարարությունից։

Փոփոխված տարբերակն արդեն իսկ գործածվել է ՀՀ բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի օրը, նախ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից։

ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանը, օրինակ, «հուռա»-ով էր ոգևորության կոչ անում։ Այսօր պետք է «ուռա՞» ասել, թե՞ «կեցցե», ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը հարցին հպանցիկ է պատասխանում։

Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը չի կարծում, թե բառային այս փոփոխությունը կարող է Զինված ուժերում որոշիչ դեր խաղալ։ Նա շեշտում է՝ մինչև բառային պարզ փոփոխությանն անդրադառնալը՝ պետք է Զինված ուժերում ավելի հիմնարար բարեփոխումներ կատարվեն։

Ներքին ծառայության կանոնագրքում փոփոխությունների կատարման աշխատանքներն ընթացքի մեջ են, օրենքի նախագծի վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ։ Ըստ ՊՆ-ի՝ կանոնագրքի փոփոխությունները չեն իրականացվում որևէ երկրի ԶՈՒ-ի մոդելին համապատասխանեցնելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան