Իսրայելը կոշտ պատասխան է խոստացել Թուրքիային ապրանքների արտահանման սահմանափակումների համար

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

Իսրայելն արձագանքել է Թուրքիայի որոշմանը՝ Գազայում հակամարտության պատճառով մի շարք ապրանքատեսակների արտահանման սահմանափակումների վերաբերյալ։ Մասնավորապես, Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը X-ում կտրուկ քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այդ որոշման համար։ Նա նշել է, որ «Էրդողանը զոհաբերում է Թուրքիայի ժողովրդի տնտեսական շահերը Գազայում ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին աջակցելու համար»։

Կացը խոստացել է քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ մեղադրելով նրան երկու երկրների միջև առևտրային գործարքները խախտելու մեջ։

«Իսրայելը չի ​​ հանդուրժի առևտրային համաձայնագրերի միակողմանի խախտումը և զուգահեռ քայլեր կձեռնարկի Թուրքիայի դեմ, որոնք կվնասեն թուրքական տնտեսությանը»,- գրել է Իսրայելի ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ հրահանգել է պատրաստել ապրանքների ցուցակ, որոնք չեն արտահանի Թուրքիա։

«Հրահանգել եմ նաև կապ հաստատել Միացյալ Նահանգներում երկրների ու կազմակերպությունների հետ՝ դադարեցնելու ներդրումները Թուրքիայում և կանխելու Թուրքիայից ապրանքների ներկրումը, նաև խնդրել ԱՄՆ Կոնգրեսում մեր ընկերներին՝ ուսումնասիրել բոյկոտի օրենքի խախտումները և համապաստան պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ»,- գրել է Իսրայել Կացը։

Թուրքիայի առևտրի նախարարությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան 2024 թվականի ապրիլի 9-ից սահմանափակում է որոշ ապրանքների արտահանումը Իսրայել։ Այս որոշումը վերաբերում է ապրանքների 54 խմբի՝ ալյումին, պողպատ, ցեմենտ, մարմար, կերամիկա և այլն։