Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրելու համար Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Էլբեյ Քերիմլիին։ Նա մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։ Լրատվամիջոցների հետ զրույցում ակտիվստի փաստաբան Նեյմատ Քերիմովը հայտարարել է, որ դատավճիռը բողոքարկվելու է։

Դատարանում Էլբեյ Քերիմլին չի ընդունել մեղադրանքը և հայտարարել է, որ այն հորինված է քաղաքական դրդապատճառներով։ Նա ասել է, որ իր ձերբակալության իրական պատճառն անցյալ տարվա օգոստոսին երկրի նախկին նախագահ, գործող ղեկավար Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա «Ստալին» բառը գրելն է։ Դրանից հետո նրան անմիջապես բերման են ենթարկել։ Քերիմլիի խոսքով՝ ոստիկանական բաժանմունքում իրեն ստիպել են խոշտանգումների տակ ինքնախոստովանական ցուցմունք տալ։

«Բաժանմունքում հարցաքննությունից հետո իմ դիմաց թմրանյութ ու զենք դրեցին, որ կարողանամ ընտրել։ Զգուշացրել են, որ հակառակ դեպքում ավելի վատ կլինի։ Նրանք ասացին, որ իմ բջջային հեռախոսում ներբեռնելու են ռազմական օբյեկտների լուսանկարներ և ինձ մեղադրելու են Հայաստան և Իրան գաղտնի ռազմական տեղեկատվություն ուղարկելու մեջ»,- պատմել է ընդդիմադիր ակտիվիստը։

Փաստաբանն էլ հայտարարում է, որ  գործով օբյեկտիվ հետաքննություն չի իրականացվել։

«Իրականում Էլբեյ Քերիմլին դատապարտվել է նրան բերման ենթարկած ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Երիտասարդը հայտարարել է, որ խոստովանել է ոստիկանների ճնշման տակ, բայց դատարանը սա անտեսում է»,- նշել է նա։

Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին էլ ասել է, որ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա «Ստալին» գրած երիտասարդի խիստ պատիժը ցույց է տալիս մի կողմից քաղաքական ռեժիմի դաժանությունն ու վախը, մյուս կողմից՝ երկրի կառավարողների մոտ տրամաբանության բացակայությունը։

Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում բռնաճնշումների նոր ալիք են սկսել անկախ ու ընդդիմադիր լրագրողների, գործիչների նկատմամբ։ Նախորդ տարվա նոյեմբերից Ադրբեջանում շուրջ երկու տասնյակ լրագրողներ, հասարակական գործիչներ են ձերբակալվել։ Միջազգային կառույցներն ու իրավապաշտպանները կոչ են անում իշխանություններին ազատ արձակել նրանց։

Էմմա Չոբանյան