Հետընտրական ժամանակահատվածում ԿԸՀ-ի նկատմամբ հանրային վստահությունը էականորեն փոխվել է. Տիգրան Մուկուչյան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ, հակառակ դեպքում խորհրդարանի ամբիոնից կհնչեին առարկայական ելույթներ՝ կոնկրետ հանգամանքներով ու փաստերով: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն՝ անդրադառնալով «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդման ներկայացման ընթացքում ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած քննադատություններին: Մուկուչյանը կարծում է, որ իր ղեկավարած կառույցը վայելում է հանրության վստահությունը: «Եթե հետընտրական ժամանակահատվածը անկեղծ և անկողմնակալ գնահատման առարկա դառնա, ապա ես կարծում եմ, որ հանրային ընկալումը, հանրային վստահությունը էականորեն փոխվել է»,- նշեց Մուչյանը:

Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ ԿԸՀ-ն ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց դառնալու համար պետք է իր կազմում ներգրավվի քաղհասարակության ներկայացուցիչների: Մուկուչյանը, մինչդեռ , չի պատկերացնում, թե ինչպես պետք է քաղհասարակությունից ներկայացուցիչ ընտրվի:

«Մենք այսօր ականատես ենք լինում, որ անգամ դիտորդական առաքելություն իրականացրած մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հանդես էին գալիս մեկ անվան ներքո, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ներկայացրեցին հայտարարություն, որով մյուս երկուսը չէին լիազորում երրորդին օգտագործել այն անվանումը, որով հանդես էին գալիս և այլն»,- նկատեց ԿԸՀ նախագահը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան