Մշտապես պատրաստ եմ աջակից լինել․ ՄԻՊ-ն՝ «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կարևոր եմ համարում, որ այս խորհրդանշական օրն անց ենք կացնում ձեզ հետ. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ուղեկցությամբ ապրիլի 7-ին այցելել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Նպատակն էր շնորհավորել ազատությունից զրկված կանանց և ՔԿՀ աշխատակազմի կին աշխատակիցներին մայրության և գեղեցկության օրվա առթիվ։

Պաշտպանն ու ներկայացուցիչները ներկա են գտնվել քրեակատարողական հիմնարկի ազատությունից զրկված կանանց մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

Շնորհավորելով օրվա առիթով՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ յուրաքանչյուրն ունի գեղեցիկի վերաբերյալ իր բանաձևը։

«Կարևոր է, որպեսզի այդ հանգամանքը նկատի ունենալով` համատեղ ուժերով կարողանանք պահպանել կյանքի գեղեցկությունը: Իսկ դա անհնար է առանց կարեկից և ապրումակցող, մեկս մյուսի առանձնահատկությունները հաշվի առնող միջավայրի: Որպես Մարդու իրավունքների պաշտպան` մշտապես պատրաստ եմ աջակից լինել Ձեր իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերում: Կարևոր եմ համարում, որ այս խորհրդանշական օրն անց ենք կացնում ձեզ հետ։ Կրկին շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ օրվա առթիվ»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր ուշադրության կենտրոնում: Ինչպես անհատական բողոքներով, այնպես էլ մշտադիտարկման արդյունքներով վեր հանված խնդիրներն իրենց լուծման առաջարկներով ուղարկվում են պետական իրավասու մարմիններին, մի շարք խնդիրներ Պաշտպանի միջամտությամբ ստանում են ընթացիկ լուծումներ։

Այնուհետև Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են քրեակատարողական հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել տարածքով, զրուցել ինչպես ազատությունից զրկված անձանց, այնպես էլ հիմնարկի կին աշխատակիցների հետ, լսել մարդու իրավունքներին վերաբերելի հարցերը, հավաքագրել խնդիրները։

Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատությունից զրկված կանանց պահման պայմաններին, զրուցել նրանց հետ, քննարկել երեխաների խնամքի հետ կապված հարցեր։

Այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը կանանց հանձնել է նվերներ, այնտեղ գտնվող երեխաներին՝ խաղալիքներ, ազատությունից զրկված տղաներին՝ գրքեր։