Գեղամավանի բարձրաստիճան պաշտոնյայի առերևույթ պաշտոնեական անփութության հետևանքով համայնքին պատճառվել է ավելի քան 2․7 մլն դրամի վնաս․ նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

ՔԿ-ից տեղեկացնում են, որ Համայնքի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի կողմից առերևույթ պաշտոնեական անփութության հետևանքով Գեղամավան համայնքին պատճառվել է 2․790․000 դրամի վնաս․ նախաքննությունն ավարտվել է։

«ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016 թ․ դեկտեմբերից մինչև 2020 թ․ ապրիլն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները պատշաճ չի կատարել, որի հետևանքով համայնքին անզգուշությամբ պատճառվել է 2․790․000 դրամ գույքային վնաս։

Մասնավորապես պարզվել է, որ 2010 թ․ օգոստոսի 31-ին համայնքապետարանի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագրով նույն համայնքի վարչական տարածքում գտնվող 0,02 հա հողամասը 3.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով, 25 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել հիշյալ քաղաքացուն: Սեպտեմբերի 22-ին վերջինս հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերության հետ կնքել է նույն հողամասի ենթավարձակալության պայմանագիր՝ տարեկան 840.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց՝ 10 տարի ժամկետով նշված հողամասը ենթավարձակալության հանձնելով հիշյալ ընկերությանը, որի կողմից վարձակալված հողատարածքում տեղադրվել է կապի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող կայան:

Մինչդեռ նշված պաշտոնատար անձը վարձակալության պայմանագրով քաղաքացու կողմից վարձակալված 0,02 հա հողամասը ոչ նպատակային օգտագործելու պայմաններում, միջոցներ չի ձեռնարկել վերոնշյալ վարձակալության պայմանագիրը, հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու ուղղությամբ, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել համայնքի իրավունքներին ու օրինական շահերին՝ 2․790․000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրվել համայնքի բյուջե։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գեղամավանի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։