Ես չեմ հասկանում Մոսկվայի ու Բաքվի մտահոգությունները՝ կապված Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հետ․ Ֆրանսիայի դեսպան

Լուրեր

27.11.2024 | 15:10
Իրավաբանական կրթության լուրջ խնդիր կա դատախազների թեկնածուների մոտ. Արաքս Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 15:02
Ռուսաստանը դեռ օգնություն չի խնդրել ՀԱՊԿ-ից ATACMS-ի հարվածների հետ կապված
27.11.2024 | 14:54
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ում փոխել են կարծիքը և պատրաստ են փոխանցել գնված F-35-երը
27.11.2024 | 14:43
Դատախազության աշխատանքից գոհ քաղաքացիների թիվը 5 տոկոսով աճել է. դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 14:34
Լեհաստանի նախագահը ԵՄ դիտորդների հետ պարեկություն է արել ՀՀ-Ադրբեջան սահմանին
27.11.2024 | 14:22
Փաշինյանի իշխանության օրոք «պադավատների» թիվն ավելացել է՝ ի հեճուկս Փաշինյանի պնդումների
27.11.2024 | 14:10
«Դատախազության բարեփոխումները Հայաստանում․ արդյունքներ և մարտահրավերներ» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
27.11.2024 | 14:05
Գևորգ Պապոյանը տեղյակ չէ, որ Երևանում պետք է ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստ տեղի ունենար
27.11.2024 | 13:59
Հրադադարի ֆոնին՝ հարավային Լիբանանի տեղահանված բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները
27.11.2024 | 13:51
ՆԳՆ ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
27.11.2024 | 13:42
Ռուսական կողմը կրկին ԱԹՍ-ներով հարվածել է Կիևին. վիրավորներ կան
27.11.2024 | 13:33
ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին
27.11.2024 | 13:31
Թվայնացում, արհեստական բանականություն. ՀԲ-ի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները
27.11.2024 | 13:27
Գյումրիում ստիպված ենք նշանակում պաշտոնակատար, հաղթած ուժն անպատասխանատվություն է դրսևորել. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 13:22
Գեղամ Նազարյանի դիրքորոշման վերաբերյալ հարցը կքննարկվի խմբակցությունում. Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Բաքվից և Մոսկվայից հնչող կարծիքներին, թե Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը սպառնալիքներ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դեսպանն ասել է, թե չի հասկանում՝ ինչպե՞ս կարող է հումանիտար ճգնաժամի դիմակայող և տարածքային սպառնալիքների առջև կանգնած երկրին օգնելը վնասել տարածաշրջանի անվտանգությանը։

«Չեմ հասկանում, թե ինչպե՞ս մի երկրի օգնելը, որը դիմակայում է հումանիտար ճգնաժամի, որը կանգնած է տարածքային սպառնալիքների առջև, կարող է վնասել տարածաշրջանի անվտանգությանը։ Ինձ համար այս մտահոգություններն անհասկանալի են»,- ասել է Դըկոտինյին։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Մոսկվայից հայտարարում են, որ առաջիկա եռակողմ հանդիպումը Ռուսաստանի դեմ քայլ է՝ դեսպանն ասել է․ «Ինչպե՞ս կարող է Հայաստանին օգնելը Ռուսաստանի դեմ լինել։ Ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը»։

Դեսպանն անդրադարձավ նաև ՌԴ-ից հնչող կարծիքներին, թե Արևմուտքը ոչ թե ուզում է Հայաստանին օգնել, այլ ցանկանում է Հայաստանի ձեռքերով Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։

«Վերջին տարիներին, երբ Հայաստանն օգնության կարիք է ունեցել, Ռուսաստանը տեղում չի եղել, և Արևմուտքը, որը մեկ բլոկ չէ, այլ իրենից ներկայացնում է բազմաթիվ նախաձեռնություններ, տարբեր կազմակերպություններ, տարբեր երկրներ, այսօր օգնության է հասնում, և դա դրական երևույթ է»,- ընդգծել է դեսպանը։

Նա արձանագրել է, որ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը, որը Հայաստանի պաշտոնական դաշնակիցն է (երկու երկրները ՀԱՊԿ-ի անդամ են), Հայաստանին օգնության չի հասել, երբ վերջինիս տարածքը ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրի կողմից երկու անգամ հարձակման է ենթարկվել 2021 և 2022 թվականներին։

«2023 թվականին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը, որը հրադադարի երաշխավորն էր 2020 թվականից ի վեր, որն ուներ խաղաղապահ զորքեր Լեռնային Ղարաբաղում, չմիջամտեց։ Ռուսաստանի խաղաղապահ զինվորներն անմասն մնացին, նրանք իրենց զորանոցից դուրս եկան միայն Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ուժերը զինաթափելու ժամանակ, Բաքվի հետ հրադադար կնքելուց հետո։ Այսպիսով, եթե ինչ-որ մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է։ Վերջին տարիներին դա Ռուսաստանն է»,- նշել է Դըկոտինյին։

Խոսելով Մոսկվայի պաշտոնական շրջանակներից հնչող մեղադրանքների մասին, թե Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Արևմուտքը, քանի որ վերջինս Հայաստանին ստիպել է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից և ոչինչ չի արել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանությունն ապահովելու առումով՝ դեսպանն ասել է․ «Այն, ինչ տեղի է ունեցել, հետևյալն է՝ երբ հրադադարի պայմանագիրը խախտվել է Ադրբեջանի կողմից, հրադադարի երաշխավոր ռուսները երաշխավորի իրենց դերը չեն խաղացել։ Շատ պարզ է՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող ուժերը, որոնք պետք է երաշխավորեին այդ հրադադարը, ռուսական ուժերն էին։ Ինչ վերաբերվում է փախստականներին, որոնք լքեցին Լեռնային Ղարաբաղը, նրանք դա արեցին 9 ամիս տևած շրջափակումից և դաժան ռազմական հարձակումից հետո։ Եվրոպացիները չեն կազմակերպել այս շրջափակումը, եվրոպացիները չեն կազմակերպել այս դաժան հարձակումը»։