Ամերիաբանկը՝ Doing Digital Forum-ի ֆինթեք գործընկեր․ թվային փոխակերպումը Հայաստանում հանրամատչելի է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:53
Թե որքան ուժեր են անհրաժեշտ, ոստիկանությունն է որոշում․ ոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:46
Եկել է ժամանակը Մայր Աթոռում անցկացնել պատարագը․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:04
Պյոտր Յանը հասել է ռևանշի ու վերադարձրել UFC-ի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 13:01
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոններ՝ վարորդների և ուղևորների համար
Բոլորը

Ուսումնասիրել ֆինթեքի և բիզնեսի թվայնացման ընձեռած հնարավորություններն ու գնալ դրանց ընդառաջ․ տեխնոլոգիաների բացահայտման ու մասնագիտական կապերի ձևավորման լավագույն հարթակ հանդիսացող Doing Digital Forum-ն արդեն երկրորդ անգամ է անցկացվում։ «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, իսկ ֆինանսական ու տեխնոլոգիական ոլորտի առաջատար Ամերիաբանկն արդեն երկրորդ տարին Doing Digital Forum-ի կողքին է, այս անգամ՝ որպես ֆինթեք գործընկեր։

«Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ Ամերիաբանկը ոչ միայն առաջ է շարժվում Հայաստանը որպես տարածաշրջանային ֆինտեք հանգույց դիրքավորելու տեսլականով, այլև իր հայացքն ուղղում է ավելի լայն հորիզոնների և գործադրում իր ջանքերը՝ համաշխարհային ֆինտեք էկոհամակարգին ինտեգրվելու համար։ Բոլորիս առաքելությունն է Հայաստանը վերածել տեխնոլոգիայի և նորարարության տարածաշրջանային նոր հանգրվանի»,- ընդգծում է Ամերիաբանկի տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը:

Ամենամյա Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, բարելավել կյանքի որակն ու համախմբել ոլորտի առաջատարներին, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը: Doing Digital Forum-ն Ամերաբանկին հնարավորություն է ընձեռել ներկայացնել թվային փոխակերպման սեփական փորձն ու այն հանրամատչելի դարձնել Հայաստանում։ Թվային փոխակերպումը ոչ թե ցանկալի, այլ պարտադիր օրակարգ է՝ ընդգծում է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ: Ֆորումն այս տարի ներկայանում է նոր դեմքերով և թեմաներով՝ մեկ հարկի տակ համախմբելով ոլորտի համաշխարհային թոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգն է։

«Հայաստանում ներդրումներ կատարելու և մարդկանց ներգրավելու համար երկու նախապայման արդեն իսկ կա․ առաջինը թվային վիզա ստանալու հնարավորությունն է, երկրորդը՝ ինտերնետ կապի հասանելիությունը։ Խելացի տնտեսություն ունենալու առումով շատ կարևոր է բանկերի պատրաստվածությունն արհեստական բանականություն ներդնելուն։ Ապագայում՝ մոտ 20 տարի անց բանկերը կդառնան համակարգչային ծրագրեր, այսինքն մասնաճյուղերն այլևս գոյություն չեն ունենա»,- նշում է գլխավոր խոսնակը:

Ֆորումի մասնակիցները մեկ օրում բացահայտեցին՝ ինչպես թվային փոխակերպումները ծառայեցնել բիզնեսի աճին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության։

Հայաստանից ու արտերկրից ավելի քան 20 առաջատար խոսնակներ, որոնց թվում են Ռասմուս Նիելսենը, Դիրք Օլմայերը, Մոհամեդ Բարդաստանին և այլք, ֆորումի ընթացքում անդրադարձան տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում  թվային փոխակերպումներին, ֆինանսական նոր տեխնոլոգիաներին, ապագայի բանկինգին, արհեստական բանականության կիրառություններին, ներկայացրին թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունները։ Անդրադարձ եղավ նաև կրիպտոարժույթներին, տվյալների պաշտպանության ու կիբերանվտանգության ռիսկերի կառավարմանը և այլ մարտահրավերներին դիմագրավելուն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան