Թուրքիայում կին քաղաքապետերի ռեկորդային թիվը նշանավորում է ընդդիմության պատմական հաղթանակն ընտրություններում․ անդրադարձ

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որոնց ժամանակ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (CHP) տասնամյակների ընթացքում առաջին անգամ տապալեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանն առանցքային մունիցիպալիտետներում, կուսակցությունից ռեկորդային թվով կին քաղաքապետեր են ընտրվել, գրում է Turkish Minute-ը։

Ըստ նախնական արդյունքների՝ քվեաթերթիկների ավելի քան 99,8 տոկոսի հաշվարկի համաձայն՝ CHP-ն ապահովել է ձայների 37,7 տոկոսը՝ վերահսկողության տակ վերցնելով խոշոր քաղաքները և նշանակալից հաղթանակներ գրանցելով տարբեր շրջաններում: ԱԶԿ-ն 22 տարվա մեջ առաջին անգամ զիջում է դիրքերը՝ ձայների 35,4 տոկոսով դառնալով երկրորդ կուսակցությունը: Սա նշանակալի շեղում է 2019 թվականի տեղական ընտրություններից, որոնցում ԱԶԿ-ն հավաքել էր 44,3 տոկոս, իսկ CHP-ն՝ 30,1 տոկոս:

Ընտրությունները նաև շրջադարձային էին Թուրքիայի կին քաղաքական գործիչների համար։ Կին քաղաքապետերի թիվը կրկնապատկվել է, 11 մարզերում քաղաքապետի ընտրություններում հաղթել են կանայք՝ վերջին ՏԻՄ ընտրությունների միայն 4-ի համեմատ: Դրանք ներառում են հաղթանակներ այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Այդընը, Դիարբեքիրը, Էսքիշեհիրը, Թեքիրդաղը, Աղրը, Աֆյոնքարահիսարը, Բաթմանը, Բիլեջիքը, Էդիրնեն և Սիրթը, ինչպես նաև Գազիանթեփը, որտեղ վերընտրվել է ԱԶԿ-ի քաղաքապետ Ֆաթմա Շահինը:

Կին թեկնածուների աջակցության ասոցիացիայի (KA.DER) նախագահ Նուրայ Քարաօղլուն ընդգծել է այս արդյունքների կարևորությունը և բացատրել, որ դրանք ոչ միայն քաղաքական փոփոխություն են, այլև սոցիալական փոփոխությունների նախանշան։ Արդյունքները ցույց են տալիս, որ կան բազմաթիվ կին քաղաքապետեր ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ փոքր շրջաններում: Ընդհանուր առմամբ, 11 նահանգներում, ներառյալ՝ հինգ քաղաքային և 16 շրջանային մունիցիպալիտետներում, կին գործիչներ են ընտրվել:

Արևմտյան Այդըն քաղաքում քաղաքապետ է վերընտրվել CHP-ից Օզլեմ Չերչիօղլուն՝ հավաքելով ձայների 50,53 տոկոսը։ Չերչիօղլուի քաղաքական կարիերան սկսվել է 2002 թվականին՝ որպես Այդընից CHP-ի պատգամավոր, հիմա նա սկսում է քաղաքապետի երրորդ ժամկետը։ Հիմնականում քրդաբնակ Դիարբեքիրում քաղաքապետ է ընտրվել քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) անդամ Այշե Սերրա Բուջակ Քյուչյուքը։ Այշե Ունլյուջեն՝ CHP-ի մեկ այլ թեկնածու, ապահովել է Էսքիշեհիրի քաղաքապետի աթոռը՝ հավաքելով ձայների 51 տոկոսը։

Թեքիրդաղը ողջունել է իր առաջին կին քաղաքապետին՝ Ջանդան Յուջեերին, որը նույնպես CHP-ից է, ընտրություններում հաղթել է ձայների 50,15 տոկոսով։ Քրդաբնակ Աղրիի քաղաքապետի պայքարում հաղթել է DEM կուսակցության անդամ Հազալ Արասը, որը ստացել է ձայների 51,07 տոկոսը։

Արևմտյան Բիլեջիք քաղաքն ընտրել է CHP-ից Մելեք Մըզրաք Սուբաշըին՝ ստանալով ձայների 48,88 տոկոսը, մինչդեռ Թուրքիայի արևմտյան Էդիրնե քաղաքը տոնել է CHP-ից Ֆիլիզ Գենջան Աքընի ընտրությունը որպես առաջին կին քաղաքապետ․ նա ստացել է ձայների 46,67 տոկոսը: Սիրթում ձայների 49,39 տոկոսով ընտրվել է DEM կուսակցությունից Սոֆյա Ալաղաշը։ Իսկ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում և Անթալիայում կանայք թաղապետեր են ընտրվել։

Քրդաբնակ մեկ այլ քաղաքում՝ Բաթմանում, քաղաքապետ է ընտրվել DEM կուսակցության անդամ Գյուլիստան Սյոնուկը՝ հավաքելով ձայների տպավորիչ՝ 64,52 տոկոսը։ Սոնուկի հաղթանակը HÜDA-PAR-ի թեկնածուի նկատմամբ հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ քաղաքը դիտվում է որպես ծայրահեղական «Հիզբոլլահ» խմբավորման ծննդավայր:

Էմմա Չոբանյան