Վանո Սիրադեղյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

20.04.2026 | 21:00
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում
20.04.2026 | 21:00
Գիտե՞ք ով է ՀՀ-ի այն առաջնորդը, ում օրոք ՌԴ-ն գազը չի թանկացրել, ԵՏՄ-ում առևտուրը թռիչքաձև աճել է․ դա Նիկոլ Փաշինյանն է․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 20:54
Հայհոյել, թքել ու սպառնալ, հետո՝ ներողություն խնդրել. ՔՊ-ականների վարքը՝ կանոնագրքից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 20:51
Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ ուսանողներին ներկայացրել է ՀՀ զարգացման ռազմավարական առաջնահերթությունները
20.04.2026 | 20:37
Սարյան փողոցում 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է
20.04.2026 | 20:25
Ավագանու նիստի 51 հարցերից զեկուցվող է միայն 2-ը
20.04.2026 | 20:13
Ապրիլից շտապբուժօգնության աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է, կտրամադրվի նաև 40 հազար դրամ պարգևավճար
20.04.2026 | 20:00
Դաժան պայքար է լինելու ընտրություններում, ով վախենում է, որ հարվածներին չի դիմանա՝ թող տանը նստի․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 19:55
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն
20.04.2026 | 19:49
Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ ձախ շրջադարձը ապրիլի 22-ից կարգելվի
20.04.2026 | 19:38
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Էրիթրեայի նախագահին
20.04.2026 | 19:26
Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. կա տուժած
20.04.2026 | 19:13
Առավել ջանքեր կգործադրեմ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման ուղղությամբ. Քևին Համիլթոնը՝ ՀՀ նախագահին
20.04.2026 | 19:00
Սամվել Կարապետյանը ճգնաժամային իրավիճակներ կառավարելու բացառիկ հմտություններ ունի․ նա միայնակ չի լինի կառավարությունում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 18:44
Երևանում և Հրազդանում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել
Բոլորը

Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը 24 տարի անց վերսկսկվել է, թեև Սիրադեղյանը մահացել է դեռևս 2021 թվականին:

Հիշեցնենք, որ 1999 թվականին Վանո Սիրադեղյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բանդիտիզմի, հրկիզման եղանակով ուրիշի գույքի ոչնչացնելը կազմակերպելու, ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանության կազմակերպման, դրա նախապատրաստության համար։ Որպես խափանման միջոց կիրառվել է անձնական երաշխավորությունը: 2000 թվականին նա պատգամավոր է եղել, և խորհրդարանը նրան անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն է տվել, որից հետո Սիրադեղյանը լքել է Հայաստանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն թվականի ապրիլին գործն ուղարկվել է դատարան, դրա վարույթը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով:

Սիրադեղյանին վերագրվող արարքների մի մասը կոռուպցիոն բնույթ ունեն, ուստի 2022 թվականին՝ այն բանից հետո, երբ ստեղծվել է Հակակոռուպցիոն դատարանը, նրա վերաբերյալ գործն ուղարկվել է այս դատարան: Մեղադրյալի մահը կարող է հիմք լինել՝ նրա վերաբերյալ գործի կարճման համար, սակայն Սիրադեղյանի պաշտպան Տիգրան Եգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դեմ են մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն և ակնկալում են, որ նա արդարացվի։ Այսօրվա նիստի ընթացքում քննության առարկա պետք է դառնա Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցնելու կամ գործի քննությունը շարունակելու հարցը։

Արաքս Մամուլյան