Թուրքիայի քրդաբնակ քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվել․ ձերբակալվել է 89 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 18:50
Մերցը Փաշինյանի հետ քննարկել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
22.07.2026 | 18:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Բելգիայի հավաքականը
22.07.2026 | 18:28
Հրդեհ՝ Սուրբ Հովհաննես մատուռում․ այրվել են սրբապատկերներ
22.07.2026 | 18:17
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ տնտեսությունը «կայուն» է՝ չնայած նավթավերամշակման գործարաններին և Wildberries-ի պահեստներին հարվածներին
22.07.2026 | 18:08
Դատարան է ուղարկվել «Միասնության թևեր» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու և ստանալու գործը
22.07.2026 | 17:56
«Քվանտ» վարժարանը ևս երեք տարի կկարողանա անգլերենով իրականացնել IB ծրագիրը
22.07.2026 | 17:47
Ռոսավիացիան նվազեցրել է Մոսկվայի մոտակայքում թռիչքների բարձրության շեմը և արգելել քաղաքով տարանցիկ չվերթները
22.07.2026 | 17:37
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը
22.07.2026 | 17:26
IFFHS-ն ու AIPS-ը Մեսիին ճանաչել են ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ
22.07.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին»
22.07.2026 | 17:09
Հաշիվների արգելափակում․ Պետդուման սահմանափակող օրենք է ընդունել արտասահման մեկնած և հեռակա դատապարտված ռուսների համար
22.07.2026 | 16:55
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն վերադարձրել է Դատախազության այդ միջնորդությունը. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 16:48
Գաղտնի պլան ունենք. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 16:38
ՃՏՊ Սպիտակի ոլորաններում․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
22.07.2026 | 16:34
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է
Բոլորը

Թուրքիայի քրդաբնակ Վան քաղաքում նախօրեին բողոքի ցույցեր են սկսվել, որոնք ավելի ուշ ծավալվել են երկրի այլ քաղաքներում ևս։ Մասնավորապես, Վանի նահանգային ընտրական խորհուրդը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուին է տվել  քաղաքապետի պաշտոնը՝ չնայած քաղաքապետի ընտրություններում քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության համոզիչ հաղթանակին։

Ընտրական հանձնաժողովը որոշել է «ընտրությունների վկայականը» (փաստաթուղթ, որը հաստատում է ընտրված թեկնածուի կառավարման իրավունքը) տալ ԱԶԿ անդամ Աբդուլահաթ Արվասին, որը նահանգում ստացել է ձայների միայն 27,15 տոկոսը։

Որոշվել է չեղյալ համարել DEM կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանի ընտրվելու իրավունքը՝ համաձայն Արդարադատության նախարարության վերջին դիմումի։ Թուրքիայի Արդարադատության նախարարությունը դիմել էր նախկինում բանտարկված Զեյդանի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը չեղարկելու համար՝ մարտի 29-ին ավարտված աշխատանքային շաբաթից րոպեներ առաջ։

Աբդուլլահ Զեյդանը 2016 թվականին դատապարտվել էր ավելի քան ութ տարվա ազատազրկման՝  «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» և «օժանդակելու» համար։ Ազատվելուց հետո նա վերականգնել է ընտրելու և ընտրվելու իրավունքը, իսկ Գերագույն ընտրական խորհուրդը հետաքննել և հաստատել է Զեյդանի թեկնածությունը։ Նա հաղթել է Վանի ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 55,48 տոկոսով։

«Մենք մերժում ենք ԱԶԿ-ի թեկնածուին ընտրության վկայական տրամադրելու՝ ընտրական հանձնաժողովի անօրինական որոշումը։ Դա մեր կուսակցության դեմ իշխանության կազմակերպած քաղաքական հեղաշրջման շարունակությունն է»,- ասված է DEM կուսակցության հայտարարության մեջ։

Այս որոշման պատճառով Վանում բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք գիշերը տարածվել են քրդաբնակ այլ քաղաքներում, նաև բախումներ են գրանցվել։ Ոստիկանությունը միջամտել է բողոքի ակցիաներին։ Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ Վանում, Հաքարիում, Սիրթում, Բաթմանում, Շըրնաքում և Իզմիրում 89 մարդ է բերման ենթարկվել։

Ըստ հայտարարության՝ ընդհանուր առմամբ, ձերբակալվել  է 89 մարդ․ 26-ը՝ Վանում, 29-ը՝ Յուքսեքովայում, 9-ը՝ Հաքարիում, 4-ը՝ Սիրթում, 5-ը՝ Բաթմանում, 10-ը՝ Շըրնաքում, 6-ը՝ Իզմիրում։

Իր հերթին, Վանի նահանգապետարանն արգելել է բոլոր ցույցերը քաղաքում։ Նահանգապետը մեծ թվով ոստիկանական և ժանդարմերիայի ուժեր է տեղակայել ցուցարարների դեմ, իսկ անվտանգության ուժերը քաղաքի բնակիչների վրա հարձակվել են արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով։ Նահանգապետարանը նաև հայտարարել է, որ անձանց և խմբերին, որոնք կարող են ներգրավված լինել անօրինական բողոքի ցույցերի կամ միջոցառումների մեջ, չի թույլատրվի մուտք գործել Վան և նրա տարածքները, ինչպես նաև նրանց առանձին կամ խմբերով դուրս գալ։

Վանից հետո Բիթլիսի նահանգապետարանը ևս հայտարարել է ցույցերի և միջոցառումների անցկացման 15-օրյա արգելքի մասին։

Էմմա Չոբանյան